November 1

Առաջադրանք 5

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)

հին-հնամենի (ի֊ն գաղտնավանկի ը)
բազուկ-բազկաթոռ(ու֊ն սղվել է)

պատիժ-պատժել (ի֊ն սղվել է )
գլուխ-գլխավոր (ու-ն սղվել է)
էշ-իշամեղու (է֊ի)
անեծք-անիծել (է֊ի)
դեմք-դիմանկար (է֊ի)
վրեժ-վրիժառու (է֊ի)

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ֊բրդոտ, սիրտ֊սրտակերր, կույր֊կուրորեն, ծնունդ֊ծննդատուն, հաշիվ֊հաշվեկշիռ, հույն – Հունաստան։

3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Օրինակ՝ ձնծաղիկ – ձյուն+ծաղիկ
Թխահեր֊թուխ+հեր, երգչախումբ֊երգիչ+խումբ, մեղվապահ֊մեղու+պահել, շնաձուկ֊շուն+ձուկ, մրգատու-միրգ+տալ։

4. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

ծաղիկ+ա+ձոր ֊ծաղկաձոր
շեկ+ա+հեր –շեկահեր
սեր+առատ –սերառատ
միս+ա+կեր-մսակեր
տուն+ա+քանդ/ել/-տնաքանդել
բնագետ+ություն –բնագիտություն
հրավեր+ա+տոմս ֊հրավիրատոմս

5.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան-ի սղվել է, և ավելացել է ֊յան

միրգ-մրգատու-ի սղվել է,գաղտնավանկի ը, ավելացել է ֊ատու

կաղին-կաղնի- ի֊ն սղվել է

որդի-որդյակ-ի սղվել է և ավելացել է ֊յակ

կռիվ-կռվել-ի սղվել է , գաղտնավանկի ը, ավելացել է ֊ ել

խիղճ-խղճալ-ի սղվել է, գաղտնավանկի ը, ավելացել է ֊ալ

կծիկ-կծկել-ի սղվել է և ավելացել է ել

կոշիկ-կոշկեղեն-ի սղվել է և ավելացել է ֊եղեն

նկարիչ-նկարչություն-ի սղվել է և ավելացել է ֊ություն


Posted November 1, 2022 by harutmkrtchyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*