April 30

Գյումրի ճամբորդություն

  1. գծել Երևան-Գյումրի ճանապարհը, նկարը տեղադրել բլոգում
  1. Գրել, թե ինչ եղանակ է սպասվում Գյումրիում  առաջիկա10 օրերին(exanak.am)

Գյումրիում այտ օրերը անձրեվոտ են լինելու։

  1. Գրել՝ ինչ է անհրաժեշտ ճամփորդին եռօրյա արշավի համար

Ջուր ,ուտելիք,անջրևանոց,շորեր,գիշերանոց,սեղանի խաղեր, հեռախոս խոսալու համար և գլխարկ,սրփիչ,ատամի մածուկ և խոզանակ։

  1. Դնել արհեստներ- արվեստներ նախագծով ձեր աշխատանքի հղումը

Քանդակագործություն

  1. Գրել տեղեկություններ՝ Համբարձման տոնի մասին

Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։

  1. Արուճի քարվանատան մասին

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ 

  1. Գյումրի քաղաքի մասին

Բնակավայրի անունն ի սկզբանե եղել է Կումայրի, հետագայում՝ մինչև 1840 թվականը՝ Գյումրի։ Ռուսական կայսրության տիրապետության ժամանակաշրջանում՝ 1840-1924 թվականներին, այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ։

Գյումրին գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի մարզում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ 

  1. Գորկի այգու մասին

Գյումրու Կենտրոնական զբոսայգին կրում է Մաքսիմ Գորկու անունը։ Մաքսիմ Գորկին ռուս և խորհրդային գրող էր, սոցիալիստական ռեալիզմի գրական մեթոդի հիմնադիրը և քաղաքական ակտիվիստ։

  1. Սև բերդի մասին

Պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի ամենահին բնակելի հատվածն է։ Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են 19 դարի երկրորդ կեսին՝ մոտ 1875 թվականին։

  1. Ձիթողցյաններ թանգարանի մասին

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։

Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։

  1. Յոթ վերք

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։

  1. Ամենափրկիչ եկեղեցիների մասին

Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժը։ Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։

  1. Վարդանանց հրապարակի մասին

Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման։

  1. Վարպետաց փողոցի մասին

Հնարավոր չէ գնալ Գյումրի և չքայլել Վարպետաց փողոցով: Այս փողոցի անվանումն այն պատվին է անվանվել վարպետաց, որ այս փողոցում են ծնվել Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակըանը և Մհեր Մկրտչյանը:


Posted April 30, 2024 by harutmkrtchyan in category Հայրենագիտություն 5

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*