March 31

Մարտի կարդացած գիրքը

Մարտին ես շարնակել եմ կարդալ Հարի Փոթթերի գիրքը։ Ես կարդացել եմ 16 էջ դա շատ հտաքրքիր էր և ես իմաց գրքից երկու կաղարդություներ օրինակ վերգանտիուլեվոսա,ոստալբենեի։

March 27

Ես իմ անուշ Հայաստանը

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։

Բանաստեղծություն նվիրված է Հայաստանին։ Հեղինակը շատ է սիրում Հայաստանը և գովերգում է այն։

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Այս տունը ինձ դուր եկավ, որովհետև Հայաստանի մասին շատ լավ բաներ են գրված։

  1. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

  1. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
  1. Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
  2. Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
  1. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։

արևահամ֊արևածաղիկ

ողբանվագ֊նվագարան

հեզաճոկուն֊ հեզորեն

ողբաձայն֊բարցրաձայն

երկաթագիր֊ձեռագիր

լուսապսակ֊պսակադրություն

արյունաքամ֊արյունահեղ

արնանման֊նմանություն

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քյամանչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
    քյամանչա-սազ
    հոտ-բույր
    նազելի-հեզաճկուն
    մաքուր-ջինջ
    ձյունամրրիկ-բուք
    սպիտակ-ճերմակ
  2. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
    բույր-ծաղկի բույր
    հեզաճկուն-հեզաճկուն պար
    ջինջ-ջինջ ջուր
    ճերմակ- ճերմակ գագաթ
    արևահամ-արևահամ բառ
    հնամյա-հնամյա քաղաք
    ողբանվագ-ողբանվագ ձայն
    արնավառ-արնավառ Հայաստան
    երկաթագիր-երկաթագիր տառ
    վիշապաձայն-վիշապաձայն բուք

March 27

Մաթեմատիկա

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

1+2=3

33:3=11

  1. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։

1+4=5

25:5=5

5×4=20

  1. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։

1+5=6

3000:6=500

500×5=2500

  1. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։

2400-400=2000

2000:2=1000

1000+400=1400

  1. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։

8+6+1=15

  1. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։

11+6+1=18

  1. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։

12+1=13

  1. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։

1800:9×2=400

  1. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։

?x2-5=15

(15+5):2=10

  1. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

?x2-30=10

(10+30):2=20

March 20

առաջ․՝ 296-299

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են:Նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր:Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ»: Արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները:Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛րԳտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:

Ա-խմբի նախադասությունում իշխանի ձին է մոտենում դռանը սմբակով հարվածում:
Բ-խմբի նախադասությունում ձին մոտենում է իշխանի դռանը և սմբակով հարվածում:
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա-խմբի նախադասությունում ասվում է, որ ժամանակը ոչ մի հզոր շինություն չի պահել, իսկ Բ-խմբի նախադասությունում ասվում է, որ հզոր ժամանակը ոչ մի շինություն չի պահպանել:
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր    երգչուհու հետ:
Ա-խմբի նախադասությունում ասվում է, որ երգչուհին է հոգնած, իսկ Բ-խմբի նախադասությունում ասվում է, որ աղջիկն է հոգնած:

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: — Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա            ամրոցում
Իր ստորգետնյա ամրոցում թաքցրեց թագավորությունից բերած զարմանալի իրերը:
            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի տնօրենն ուզում է դուռը փակել

            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց բահով խաղալու ժամանակ:

            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:

Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են նկարներ ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող:

        

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:        (ծանր ու հոգնեցուցիչ)
            Տուփից հանեցինք մետաղյա ծռմռված ու ժանգոտած հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)

            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Տաս տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:

            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Արևիկին հանդեսի ժամանակ խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:

March 20

Եղանակ: Եղանակի կանխատեսումը

1. Ի՞նչ է եղանակը:

Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:

3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակը կանխատեսել` նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար: