May 21

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Հրապարակիր հայրենագիտություն բաժնի հղումը, գրիր թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ունես հրապարակած

հայրենագիտություն բաժնի հղումը

Ես ունեմ Սեպտեմբերից մինչև հիմա 43 նյութ:

Պատումի տեսքով ներկայացրու քո երրորդ ուսումնական շրջանի աշխատանքը։

Իմ համար հայրենագիտությունը շատ հետաքրքիր է անցել այս տարի։ Մենք կարդացել ենք շատ հետաքրքիր առասպելներ և լեգենդներ մեր հին հեթանոսական աստվածների և հերոսների մասին։ Մեզ պատմել են մեր ավանդական տոնրի մասին, մենք գրել ենք ոնց ենք նշում այդ տոները մեր ընտանիքներում։ Օրինակ ինչպես ենք նշում մեր զատիկը կամ ծաղկազարդը։ Անցել ենք մեր հին հայկական տոհմերի մասին Արտաշեսյանների, Բագրատունիների և Արշակունիների մասին, մեր արքաների մասին։

Ինձ շատ է դուր գալիս հայրենագիտության դասերը, որովհետև նրանք շատ հետաքրքիր են։

Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր քեզ առավել հետաքրքիր։

Իմ համար ամենա հետաքրքիր նյութը «Հայկ և Բելն» առասպելն է։

Ներկայացրե՛ք  յուրաքանչյուր ամսվա աշխատանքը։

Հունվար

Գառնու հեթանոսական տաճար

Տեզերքը և ես ՝ Մարս մոլորակը

Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

Փետրվար

Տեառնընդառաջ

Հայրենագիտական նկարելուկներ

Աստածների անուները


Գեղարդի վանքի մասին

Քարերի սիմֆոնիայի մասին

Մարտ

Թումոյի այգու մասին

Վահագն Վիշապաքաղի մասին

Վահագն արձանի մասին

Տորք Անգեղը

Տորք Անգեղի հուշարձանը

Հայկն և Բելը

Ապրիլ

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Մենուայի ջրանցք

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Մեր զատիկի տոնը


Ծաղկազարդ

Մայիս

Արշակունիներ

Բագրատունիներ

Առասպել գամված Արտավազդի մասին

Արտաշես և Սաթենիկ

May 15

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում: Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են:

May 15

Բագրատունիներ

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ:

Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի եկեղեցիների քաղաք/այժմ Անին գտնվում է պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում-Թուրքիա/:

Ashot Erkat

Աշոտ 1-ին Բագրատունին  դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։ Աշոտ 1-ին Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։ Բագրատունիների թագավոր լինելու ժամանակ, Հայաստանի գլխավոր թշնամին արաբներն էին:
Բագրատունիների հզորագույն թագավորներից է եղել Աշոտ Բ-ն, կամ Աշոտ Երկաթը/այսպես էին անվանել ամուր բնավորության, հզոր կամքի պատճառով/: Հայաստանը լիակատար անկախության հասավ։  Աշոտ 2-րդը ճանաչվեց շահնշահ` արքայից արքա։ Աշոտ Երկաթի թագավորության օրոք տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել հայ նշանավոր գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» հայտնի պատմավեպի համար:

May 2

Առասպել գամված Արտավազդի մասին

084

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, Հայաստանի թագավորը, որը երկրին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը լացում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

— Նա հեռանում է մեզնից ինձ էլ թողնում է փլատակներ, ինչպե՞ս կառավարեմ ես փլատակների վրա:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:
Թագավոր  դառնալուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին և իրեն շրջապատեց դաժան ու անսիրտ մարդկանցով : Երկիրը վատ վիճակում հայտնվեց նոր արքայի անարդարություններից: Մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ չար Արտավազդը երկաթյա շղթաները ձեռքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:
Արդեն երկու հազար  և ավելի տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Բայց այն րոպեին, որ շղթաները պիտիարձակվեին, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով՝ ամեն օր երկաթին խփելով պահում աշխարհը քանդվելուց ու չեն թողնում Արտավազդը ազատվի:

May 2

Արտաշես և Սաթենիկ

Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն աստվածն էր վիշապաքաղ  հովանավորում նրան: Այդ ժամանակ էլ Հայաստանի վրա հարձակվեցին հարևան Ալանաց երկրի զորքերը, ովքեր գրավել էին Վրաստանի մեծ մասը/Վրաց աշխարհ/ ու շարժվում էին դեպի հարավ:

Թշնամու դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Հայոց և ալանների զորքերի կռվի  ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա,խոստանում է որ դրանից հետո ալանները այլևս չեն հարձակվի Հայոց աշխարհի վրա։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ բլրի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին, որ բաց թողնի իր եղբորը, որպեսզի հավերժական թշնամանք չլինի այս ազգերի միջև ու արյուն չթափվի:

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ արքայադստերը, սիրահարվում է և ցանկություն է ունենում ամուսնանալ նրա հետ: Իր դայակին ասում է, որ շատ լավ կլինի եթե ամուսնանա Սաթենիկի , համ էլ երկու երկրները կբարիշեն:

Մարդիկ են ուղարկում Ալլաների թագավորի մոտ, որ կնության առնեն աղջկան, բայց թագավորը մերժում է, ասելով, որ Արտաշեսը չունի այն բյուրավոր գանձերը, որ իր աղջկա դիմաց կարողանա տալ: Այդ ժամանակ էլ Արտաշեսը իր ձին հեծում է ու պարանը գցելով Սաթնիկի մեջքից, փախցնում է նրան ու բերում Հայող աշխարհ:

 Մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում՝ մարգարիտներ են գլխին թափում։

Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ զավակներ:

April 16

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)

Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

Տիգրան Մեծը օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պա­րիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:

Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:Sponsored Content

April 11

Մենուայի ջրանցք

Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ։

Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։ Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում։ Ջրանցքը բարդ կառուցվածք ունի։ Այն անցկացրած է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպահման համար ամրոցներ են կառուցվել։

Ըստ հնագետ դոկտոր Վալդեմար Պելքի, որը հնագիտական ուսումնասիտություններ է անցկացրել ջրանցքի տարածքում՝ հոկտեմբեր ամսին ջրանցքը ապահովում է 1500 լ ջուր վայրկյանում։ Այդ ջուրը պարունակում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Ըստ Պելքի՝ մինչև ջրանցքի կառուցումը ջուրը ժայռերի ճեղքերից հոսել է ցած և թափվել Խոշաբ գետը, որը ակունքից գտնվել է 5 կմ հեռավորության վրա։ Ջրանցքի կառուցումով ջուրը ուղղվեց Վերին Մեշինկերտ, ուր կառուցվել է նաև մեծ ավազան։ Վերին Մեշինկերտից հաստաբուն ծառերի կոճղերից պատրաստված խողովակով ջուրն անցկացվել է գետի մյուս ափը և ուղղվել դեպի արևմուտք՝ ոռոգելով Իշխանիգոմ, ապա Սյոլպլասան, Կեմ, Քարավանց, Անող և Մաշքելտեք գյուղերը։ Իսկ Իշխանիգոմից հույսիս՝ դեպի լեռան ստորոտը դառնալով՝ ջրանցքը ձգվում է դեպի արևելք՝ ոռոգելով Խադամ, Քյոշկ, Ս. Վարդան, Խարաբքյո գյուղերը և հասնում մինչև Արտամեդ։ Ընդհանուր առմամբ, ջրանցքը ժամանակին ոռոգել է 42 գյուղ, որոնցից 1890-ականների դրությամբ միայն 20-ն էր մնացել։ Ջրանցքի տեղում, ըստ ավանդության, ժամանակին մեծ քաղաք է եղել։ Դրա մասին կա նաև հիշատակություն Խորենացու «Հայոց պատմությունում»։

April 11

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

April 10

Մեր զատիկի տոնը

Մենք շատ ուրախ ենք նշել Սուրբ Զատիկի տոնը։ Ես և իմ մայրիկը ներկեցինք շատ ձվեր։Այս տարի որոշեցինք ներկել ոսկեգույն , արծաթագույն և բրոնզեգույն։ Մայրիկս եփեց ձվիկները և հետո ես ներկեցի նրանց։ Մեր ընտանիքում միշտ ես եմ ներկում Զարիկի ձվիկները։ Երեկոյան ամբողջ ընտանիքով գնացինք եկեղեցի։ Այնտեղ շատ մարդիք կաին։ Վառեցինք մոմոր սուրբ կրակից և վերադարձանք տուն։ Երեկոյան վառեցինք մոմերը, խունկ վառեցինք, սեղան գցեցինք և մեր ընտանիքով նշեցինք Սուրբ Զատիկը։Ամենա շատը ես սիրում եմ ձվիկներ կռվացնել հայրիկիս և մայրիկիս հետ։

Մեր զատիկը շատ լավներ։

իմ զատիկի նկարները տարբեր տարիներին’

April 3

Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։