June 3

Հունվարյան ճամբար

հունվար ամսին գնացել ենք   գնացել ենք Մայդպրոց որ խաղանք  (Լուսինե Պետրոսյան և խատուտիկներ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզ, 3.1 դասարան 2021-2022 ուսումնական տարի (wordpress.com) գնացել ենք ( էյնշտեյնի թանգարանը)խաղացել ենք (ընկուզա խաղեր)աշխատել ենք (EXEL-ով);

May 19

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ

Համբարձման տոնը նշում են Հարության կիրակիից` Զատիկից քառասուն օր անց , այն շարժական է և ամեն տարի
տարբեր օրեր է նշվում: Բայց այն միշտ տոնվում է հինգշաբթի:

Այդ տօնի անունը բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբարձվում:

Նախաքրիստոնեական ժամանակ այդ օրը նշվել է բնության տոնը, որը անվանել են նաև Վիճակ:

Համբարձման ծեսի ժամանակ գովերգվում էին աստղերին, երկինքը, բնությունը, բազմաթիվ գեղեցիկ երևույթներ և հատկապես սերը: Համբարձման տոնի ժամանակ էին պատրաստվում նաև Արուսի տիկնիկը և կաթնով, որը հետագայում լցնում էին դաշտերը, որպես զոհաբերություն, որպեսզի տարին առատ լինի: Վիճակի Արուսին պատրաստելու համար աղջիկները վերցնում էին խաչաձև փայտ, շորեր հագցնում, գլխին հատուկ հարմարանք դնում՝ վրան աչքեր և բերան նկարելով: Տիկնիկն ունենում էր հատուկ ճակատնոց և հարուստ զարդեր:

Վիճակի Արուսը համարվում է Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը: Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին փարչը (հատուկ կավից սափոր) և դրա մեջ լցնում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Այս ամենը միասին հենց կոչվում էր Վիճակ: Այս Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին: Եվ այս ամենի վերջում վիճակի փարչի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ Արուսին: Վիճակի փարչի մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ: Հաջորդ օրն առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու:

March 25

Գորգի տակ

Մեր հյուրասենյակի գորգի տակ ապրում են փոքրիկ հրեշներ: Նրանք շատ տարբեր են և յուրահատուկ հմտություններ ունեն: Հրեշներից մեկի անունը Բկլիկ է: Նա ամենամեծն է, ունի երկար եղունգներ և նարնջագույն մարմին: Նա այդ երկար եղունգներով պոկում է գորգից փոքր թելեր և ուտում դրանք: Այդ պատճառով գորգը քիչ-քիչ մաշվում է և փոքրանում:

Մյուս հրեշի անունը  Քաշքշուկ է:  Նա մեծ ձեռքեր ունի և փոքր պոզիկներ: Մեծ ձեռքերը գորգը բրթելու համար են: Քաշքշուկը գորգի ծայրերին ծալքեր  է առաջացնում, որ մարդկանց ոտքերը սայթակեն: Իսկ նրա պոզիկները իր ընկերների հետ շփվելու համար են:

Փոշեկերը կանաչ մարմին ունի և կպչուն ձեռքեր: Փոշին հավաքվում է նրա կպչուն ձեռքերին և նա ուտում է փոշիները:

Կորչուկը շատ արագաշարժ է: Նա գորգի վրա գցած մանր իրերը արագ գողանում է և պահում գորգի տակ: Իմ լեգոյի մասերը նա շատ հաճախ գողանում է:

January 24

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան

Մենք գնացել էինք «Փոքրիկ Էյնշտեյն»թանգարան: Թանգարանում այնպիսի մի կլոր փայլուն գունդ կար, որ մեր մազերը դարձնում էր բիզ-բիզ :

Նա աշխատում է այսպես՝ երբ ձախ ձերքդ դնում ես գնդի վրա, էլեկտրական հոսանքը հասնում է մեր մազերին և դրանից մազերը դառնում են բիզ-բիզ:

Կար նաև մի հայելապատ տուփ, որի մեջ մտնելիս միայն գլուխդ է երևում, իսկ մարմինդ անհետանում է:

Թանգարանը ինձ շատ դուր եկավ, այնտեղ շատ հետաքրքիր էր:

December 14

Եղևնին

Բարև, եղևնի՛ ջան : Ես ցանկանում եմ, որ ուրախ լինես, երջանիկ ապրես, միշտ կանաչ լինես, չփչանաս: Թող երեխաները քեզ զարդարեն, որ դու սիրունանաս  և Ձմեռ Պապիը նայի քեզ և զարմանա: