April 23

 341-347

341. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչոր տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:


Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):

 Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:


Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:

 Ֆուտբոլիստների շապիկների վրա 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:

 Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:

Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

Երբ մենք ջնջում ենք կոչական մենք ոչմեկին չենք դիմում իսկ երբ կոչականը կա դու դիմում ես ինչվոր մարդում։

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու և փորձի՛ր բացատրել:

Ցույց են տալիս անձ:

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:

Հասմի՛կ, այս երկտողից բացի ուրիշ բան չի՞ գրել:

Պետք է պատասխնես, Նվա՛րդ:

Ու՞մ ես փնտրում այդպես, Արսե՛ն:

Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:

Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր :

դա ցույց է տալիս անձ

344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

Նատալ՛ի, դինոզավրերն ինչու՞ են ոչնչացել:

Արու՛ս, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:

Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել,Աննա՛:

Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց ջրի, Աշո՛տ:

Գիտե՞ս, Մուկու՛չ, ռոբոտներին էլ է օդ պետք:

Ինչ ասես չես մտածի, Աղավնի՛, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճացնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատիր և տարբերությունների մասին գրիր:

Ա շարքում բոլոր կոչականների վրա դրված է շեշտ և կոչականներից առաջ կամ հետո դրված է ստորակետ:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի

Բ. Ա՛յ եղբայր, եսպես էլ բա՞ն կլինի

Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛

Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմաստու՛ն փիլիսոփա

Ա. Լավ կլիներ չէ՞, որ փչովի մեքենա ունենաինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ պետք չէր լինի

Բ. Լավ կլիներ չէ՞, որ փչովի մեքենա ունենաինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի

346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ և փոխիր շեշտի տեղը:


Պարծենկո՛տ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտես:

Ալարկո՛տ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:

Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմես, հայտնի՛ նկարիչ:

Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հոգնած հովիվ:

Գիտես, օտարերկրացի՛ ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:

Իզուր չէիք եկել, ուրա՛խ երեխաներ, երեկոն լավ անցավ:

347 Նախադասություններ կազմի՛ր՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

Բարի՛ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՛մ հեռատես ընկեր, անտառի՛ ծառեր, ա՛յ կամակոր աղջիկ:

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից

(անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:


Posted April 23, 2024 by harutmkrtchyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*