June 8

Հարություն Մկրտչյան

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը։ Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը

զարդարված են սև ու սպիտակ գծերով։

Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.

ագեվազներ,

վագերաձիեր,

մամոնտներ,

դինոզավրեր:


Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։ Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։

Ընդգծի´ր սխալ պատասխանը։

Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:

Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 

Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:

Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:

Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:

Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին

բնութագրող կամ նկարագրող երկու բառ։ Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

հոտի,

մարմնի գծերի,

խրխնջոցի,

աչքերի:

 Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. մեծ֊փոքր անսովոր֊սովորական ճիշտ֊սխալ դժվար֊հեշտ

Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ: Զեբրերը ձիեր

Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

զեբր,

գծավոր,

երկու,

վտանգ:


Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ» բառերը ցույց են տալիս.

առարկա,

թիվ,

հատկանիշ

գործողություն:

Ընդգծի´ր բարդ բառը.

գծավոր,

սպիտակ,

մազափունջ,

զեբր:

May 16

Մայրենիի ստուգատես 5

  • Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։

Ես ունեմ 120 նյութ։

  • Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։

Ինձ համար ամենա հտաքրքիր նախագիծը «Ջաննի Ռոդարիի պաղպաղակե դղյակը» է։

  • Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․

Ինձ ամենից շատը դու է գալիս մայրենիի ժամին գիրք տետրով աշխատանքը։

  • 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։

Ինձ համար մայրենիի դասը հտաքրքիր է։ Մեզ տալիս են շատ հտացքրքիր հարցեր վորոնց մեծ այնպիսի բան, որ ուզում ես հավեսով պատասխանես։Ես կուզեի, որ մենք մայրենիի ժամին ճամբորդենք և կուզեի, որ շատ Ջաննի Ռոդարի հեքյաթներ կարդայնք։ Ես չեմ ուզում վոր ամեն օր մայրենիի դաս լինի և չեմ ուզում շատ տնայիներ ունենանք։

  • Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։

Ինձ դուր է եկել Համո Սահյանի «եղեվնին»։

  • Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։

Այս տարի ես կարդացել եմ Համո Սահյան,Ջաննի Ռոդարի, Ռուելդ տոլկին, Ավետիկ Կիսահակյան ես հիշում եմ Ավետիկ Կիսահակյանի «եղնիկը»։

  • Եթե փոերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասրեին, ինչ գույն կընտրես։

Իմ կարցիկով մայրենին կարմիր գույն է։

  • Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։

Իմ կարցիկով ես մայրենիին կգնահատեմ 10/9 որովհետև ամեն օր մայրենի է։

  • Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։

Ես ունեի ակնքալիկ, որ դասերը դրսում ենք անելու։

  • 5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։

Ես կուզեմ երբ ես 5րդ դասարան դարնամ մեր դասերը անկացնենք դրսում, կուզեի, որ մենք շատ ճամփորդենք և կուզեի, որ մեր տարին շատ ուրախ անցնի։

May 12

Ելք ստուգատես 4

  • Ա․ Թվարկիր, թե ինչ գրքեր ես կարդացել
  • «Հին Հունաստանի լեգենդներ և առասպելներ»
  • «Հեքիաթներ հեռախոսով»
  • «ՈՒշացած խոստովանություն»
  • «Հոբիտ»
  • «Հեքիաթներ»

  • Բ․ Ովքե՞ր են կարդացածդ գրքերի հեղինակները
  • Նիկոլայ Կուն
  • Ջաննի Ռոդարի
  • Վախթանգ Անանյան
  • Ռուել Տոլկին
  • Գրիմ եղբայրներ

  • Գ․ Ինչե՞ր ես սովորել կարդացածդ գրքերից
  • Ես սովորել եմ իմ կարդացախ գրքերից, որ պետք է ուրախ լինել, ոչ մեկին չխաբել, պետք չի հանձնվել։
    Դ․ Քեզ ամենից շատ դուր եկած գիրքը համառոտ ներկայացրու

Իմ ամենա սիրած գիրքը Ջաննի Ռոդարի «Հեքյաթները հերախոսով» գիրքն է ։ Հեքիաթները շատ հետաքրքիր են, Ջաննի Ռոդարին գրում է շատ հտաքրքիր և ծիծաղելի և երբ կարդում ես նրա հեքիաթները, կարող ես պատկերացնել քո գլխում այդ պատմությունը, պատկերացնես հերոսներին։ Կարող ես ինքդ վերջավորությունը մտածես, նոր արկածներ հնարես հերոսների համար

ինձ շատ են դուր գալիս Ջաննի Ռոդարիի հեքյաթները։

May 8

Մայրենիի ստուգատես 1 2023 թվական ամսի 8

Ա․ աղվեսի անունից

Մի անգամ պոչս մնաց թակարդում։Շատ էր պոչս ցավում հենց, քաշեցի քաշեցի պոչս պոկվեց։ Շատ տխրեցի։ Մտածում էի,ես ոնց կապրեմ աշխարհում այդպես խայտառակված: Եվ ես որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ պատմել, որ կտրեն իրենց պոչերը։ Ուզում էի միայնակ չլինեմ։ Ասացի նրանց որ պոչերը գեղեցիկ չեն և ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:
Բ․ աղվեսի պոչի անունից

Աղվեսն ինձ թողեց թակարդում ։ Նա միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը։ Նա ասաց, որ ես գեղեցիկ չեն և ավելորդ եմ: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:


Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ մեզ էլ համոզել, որ ձեռք քաշենք մեր պոչերից: Նա մեզ հավաքեց և սկսեց մեր գլխին քարոզ կարդալ, որ մենք էլ կտրենք մեր պոչերը։Նա մեզ համոզում էր, որ մեր պոչերը գեղեցիկ չեն և ավելորդ բեռ են: Բայց ես իրեն պատասխանեցի. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մեզ էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա մեզ հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»: