December 1

Ճամփորդության դեպի Կոտայքի մարզ.Այցելելու ենք ABIO ջերմոց, Լևոնի քարանձավ, Նոր Հաճն քաղաք։

Առինջ գյուղի մասին

Առինջը հարուստ է նաև վաղմիջնադարյան հուշարձաններով։ Չնայած այս ամենին՝ գյուղանվան վաղագույն հիշատակություններից մեկը մեզ է հասել միայն 1206 թվականից, այնուամենայնիվ, գյուղում և գյուղամերձ հնավայրերում պահպանված նյութական մշակույթի հուշարձանները փաստում են, որ այն բնակելի է եղել առնվազն Վանի թագավորության ժամանակաշրջանից, ընդ որում, ի դեմս գյուղի հյուսիսային եզրին պահպանված բերդի՝ վայրն ունեցել է նաև ռազմավարական կարևոր նշանակություն։ Հայաբնակ Առինջը դարեր շարունակ աչքի է ընկել բազմամարդությամբ

Gagik Tsarukyan villa.JPG
Նոր Հաճն քաղաք մասին

Հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։

Nor Hachen landscape.JPG