May 19

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ

Համբարձման տոնը նշում են Հարության կիրակիից` Զատիկից քառասուն օր անց , այն շարժական է և ամեն տարի
տարբեր օրեր է նշվում: Բայց այն միշտ տոնվում է հինգշաբթի:

Այդ տօնի անունը բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբարձվում:

Նախաքրիստոնեական ժամանակ այդ օրը նշվել է բնության տոնը, որը անվանել են նաև Վիճակ:

Համբարձման ծեսի ժամանակ գովերգվում էին աստղերին, երկինքը, բնությունը, բազմաթիվ գեղեցիկ երևույթներ և հատկապես սերը: Համբարձման տոնի ժամանակ էին պատրաստվում նաև Արուսի տիկնիկը և կաթնով, որը հետագայում լցնում էին դաշտերը, որպես զոհաբերություն, որպեսզի տարին առատ լինի: Վիճակի Արուսին պատրաստելու համար աղջիկները վերցնում էին խաչաձև փայտ, շորեր հագցնում, գլխին հատուկ հարմարանք դնում՝ վրան աչքեր և բերան նկարելով: Տիկնիկն ունենում էր հատուկ ճակատնոց և հարուստ զարդեր:

Վիճակի Արուսը համարվում է Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը: Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին փարչը (հատուկ կավից սափոր) և դրա մեջ լցնում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Այս ամենը միասին հենց կոչվում էր Վիճակ: Այս Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին: Եվ այս ամենի վերջում վիճակի փարչի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ Արուսին: Վիճակի փարչի մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ: Հաջորդ օրն առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու:


Posted May 19, 2022 by harutmkrtchyan in category Ընթերցանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*