March 27

Ես իմ անուշ Հայաստանը

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։

Բանաստեղծություն նվիրված է Հայաստանին։ Հեղինակը շատ է սիրում Հայաստանը և գովերգում է այն։

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Այս տունը ինձ դուր եկավ, որովհետև Հայաստանի մասին շատ լավ բաներ են գրված։

  1. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

  1. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
  1. Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
  2. Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
  1. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։

արևահամ֊արևածաղիկ

ողբանվագ֊նվագարան

հեզաճոկուն֊ հեզորեն

ողբաձայն֊բարցրաձայն

երկաթագիր֊ձեռագիր

լուսապսակ֊պսակադրություն

արյունաքամ֊արյունահեղ

արնանման֊նմանություն

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քյամանչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
    քյամանչա-սազ
    հոտ-բույր
    նազելի-հեզաճկուն
    մաքուր-ջինջ
    ձյունամրրիկ-բուք
    սպիտակ-ճերմակ
  2. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
    բույր-ծաղկի բույր
    հեզաճկուն-հեզաճկուն պար
    ջինջ-ջինջ ջուր
    ճերմակ- ճերմակ գագաթ
    արևահամ-արևահամ բառ
    հնամյա-հնամյա քաղաք
    ողբանվագ-ողբանվագ ձայն
    արնավառ-արնավառ Հայաստան
    երկաթագիր-երկաթագիր տառ
    վիշապաձայն-վիշապաձայն բուք


Posted March 27, 2024 by harutmkrtchyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*