November 17

Գրիգոր Լուսավորիչ և Մովսես Խորենացի

Մեզ հայտնի է, որ հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ հանդիպեցին խոչընդոտների(խանգարողների), չհասկացվեցինք: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:
Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, ով հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյա թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:(Արշակունիների դինաստիայից)
Պատմում են, որ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա, հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Տրդատը շատ էր չարացած, անընդհատ վատ բաներ է անում, քրիստոնյաներին է նեղացնում ու այդ ընթացքում ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը շատ անգամներ տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, ով այդ ժամանակ բանտարկված էր: Գրիգոր Լուսավորիչը այդ փոսում է մնում 13 տարի: Ըստ խոսակցությունների, նա ողջ է մնում, քանի որ մի ծեր կին, թաքուն ուտելիք էր գցում փոսի մեջ:
Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում: Նա լրիվ բուժում է Տրդատին: Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում(մկրտվում) է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն:

Մովսես Խորենացի

Movses_khorenatsi_illustration.jpeg

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա  անվան մի մասը՝ Խորենացի: Հիմնականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նա եղել է Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մենք տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ:

Հարցեր և առաջադրանքներ

  •  Դուք ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո։ Ես ուզում եմ, որ 10 տարի հետո մեքենաները օդով քշվեին,ամեն տեղ ռոբոտներ քայլեն,խանութներում ռոբոտներ աշխատեն։