November 30

Նոյեմբերի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։ Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

https://harutmkrtchyan.edublogs.org/wp-admin/edit.php?s&post_status=all&post_type=post&action=-1&m=202211&cat=5&filter_action=%D4%B6%D5%BF%D5%A5%D5%AC&paged=1&action2=-1

https://harutmkrtchyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1190&action=edit

https://harutmkrtchyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1063&action=edit

  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։

«Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում»

  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։

https://harutmkrtchyan.edublogs.org/wp-admin/post.php?post=1180&action=edit

  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։ այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։ երկրորդ կամ առաջի
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։ մայրիկիս ,հայրիկիս կամ դասարանում

November 30

Գոծնական մաթեմատիկա

  • Չափերիզի միջոցով չափել էնք ուղղանկյունաձև լանջի երկարությունն ու լայնությունը։ Երկարությունը լանջի կազմել է 6 մ, իսկ լայնությունը 3.5 մ

p=6×2+3,5x 2=12+7=19 մ

s=6×3,5=21 ք․մ

  • Չափերիզի միջոցով չափել էնք մեր դասարանի երկարությունը և լայնությունը։ Երկարությունը կազմել է 4 մ, իսկ լայնությունը 2,3 մ;

p=4×2+2,3×2=8+4,6=12,6 մ

s=4×2,3=9,2 ք․մ

November 30

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։

Հումուսը դա հողի պաես բան է ,բայց նա բաղկացած է մեռած շաղիկներից և կենդանիների մնացորդներից։

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։

Հողը պետք է մարդուն, որ բանջարեղեն տնկի հողի մեջ և սնվի բանջարեղենով։

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։

 Սևահողերը, նրանք ամենից շատ հումուս պարունակող հողերն են:  

Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: