November 23

Ճամբորդհություն Մատենադարան

Ես իմ դասարանի հետ գնացել ենք Մատենադարան։Դրսում մուտքի մոտ տեսանք Մեսրոպ Մաշտոցի և Կորունի, Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տատևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորոնացու, Մխիթար գոշի և Ֆրիկի արձանները։ Ներսում մենք տեսանք շատ ձեռագրեր, տեսանք ամենամեծ ձեռագիրը և ամենա փոքր ձեռագիրը ։ Հետո մեզ ցույց տվեցին մանրանկարներ, մետաղից կազմեր,ձեվավորված թանկարժեք քարերով ։ Նաև տեսանք միջնադարյան ներկեր և դեղաբույսներ, արաջի տպագիր ամենամեծ քարտեզը։

Ես շատ հետաքրքիր և նոր բաներ իմացա։

November 23

Ավ․ Իսահակյան «Երգի հրապույը»

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով, պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:

2-րդ մաս

Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

  • Սևով ընդգծված բառերը դուրս գրիր և յուրաքանչյուրով մեկական նախադասություն հորինիր։
  • Ձերմոցում բյուրազան բույսեր են աճում։
  • Տղան շատ անգութ էր։
  • Հայաստանի լեռներում շատ անձավներ կան։
  • Անապատը ամայի է։ 
  • Տղան ծածուկ վերցրեց մայրիկի շորերը։
  • Բժիշկները տղային զննում էին։
  •  Ժայռեր մագլցողը բարձանում էր ապառաժի վրա։
  • Աղջիկը շատ պատանի էր։
  • Տղան շատ եղեգներ էր հավաքել։
  • Նա նվագում էր փողի վրա։
  • Տատիկը թոռնիկին խրատեց։
  • Նա ուներ դյութական տեսք։
  • Այնտեղ շատ տնանկներ էին ապրում։
  • Դեղինով նշված բառերը դուրս գրիր և բառակազմորեն վերլուծիր /առանձնացրու արմատ ածանց, գրիր, թե կազմությամբ ինչպիսի բառ է/։
  • հազարավոր֊հազար+ավոր=ածանցավոր
  • անտես-ան+տես=ածանցավոր
  • քարսիրտ-քար+սիրտ=բարդ
  • ծովափ-ծով+ափ=բարդ
  • լավության-լավ+ության=ածանացավոր
  • հոգեգրավ-հոգ+ե+գրավ=բարդ ածանցավոր
  • մարդաշատ -մարդ+ա+ շատ=բարդ
  • Տեքստի սկզբում երկու համեմատություն կա, դրանք դուրս գրիր և բացատրիր։

Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն֊ծաղիկները նման էին գունավոր և զանազան թիթեռների։

Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար֊աղբյուրները նման էին խաղացող երեխաների։

  • Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել «Երգի հրապույրը»։

Հեղինակը դրել էր պատմվածքi անունը Երգի հրապույրը, որովհետև տղան սրինգով նվագում էր և մարդկանց բարիացնում էր։

  • Պատմվածքի երկու հատվածները վերնագրիր։

մաս արաջին֊Չար մարդիք

մաս եկրորդ֊Տղան և իր սրինգը

  • Ըստ քեզ իրակա՞ն, թե՞ հորինված է պատմությունը։ Պատասխանդ պատճառաբանիր։

Ես մտածում եմ, որ այդ պատմվածքը իրական է, որովհետև երգով կարելի է մարդուն բարիացնել։

  • Հիշիր իրական մի մարդու, ում կյանքում եաժշտությունը նույնքան կարևոր տեղ ունի, ինչպես այս
  • պատմվածքի հերոսի կյանքում է։

Կոմիտասի կյանքում երգը և երաժշտությունը շատ կարեվոր էր։ Նա շատ բարդ կյանք է ունեցել և երաժշտությունը միշտ օգնել է նրան։

  • Ըստ քեզ երաժշտությունը կարո՞ղ է փոխել մարդուն, պատասխանդ հիմնավորիր։

Այո, որովհետև երաժշտությունը կարող է մարդկանց ուրախացնել։ ՈՒրախ մարդը միշտ բարի է լինում։