November 2

Աֆրիկա

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի 2-րդ մայրցամաքն է՝ Եվրասիաից հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են  ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:

November 2

Ուղիղ, հատված, Ճառագայթ, բեկյալ գծեր

Ուղիղը ծայրակետեր չունի։ Ուղիղ-չունի ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ։ Օրինակ՝ հորիզոնը։

Գծապատկերով նշում ենք նրա մի մասը։

a ուղիղ

a

Հատվածը   ուղղի   մաս է։  Այն ունի  2 ծայրակետ։

Հատվածը  ունի սկիզբ,  ունի վերջ։ 

  • Հատվածը գծելու համար  նշենք A և B կետեր, այնուհետև օգտագործելով քանոնը, դրանք միացնող գիծ տանենք: Կստանանք A և B ծայրակետերով հատված: Ասում ենք AB հատված:
  • Հատվածի ծայրակետերը նշանակում են լատիներեն մեծատառերով՝ A,B,C,D,…

Գծապատկերով նշում ենք հատվածն ամբողջությամբ։

AB հատված

C:\Users\Greta\Desktop\Снимок.PNG հատված.PNG

Եթե  AC հատվածի   երկարությունը 3 սմ 2մմ է, իսկ  BC հատվածինը՝                            8 սմ 4 մմ, ապա  AB  հատվածի   երկարությունը  կլինի՝

| AB |=3 սմ 2 մմ+8 սմ 4 մմ=11 սմ 6 մմ

Ճառագայթը ուղղի   մաս է։  Այն ունի միայն մեկ ծայրակետ, որը նրա սկզբնակետն է։

Գծապատկերով նշում ենք նրա մի մասը։

Ճառագայթը ունի սկիզբ, բայց չունի վերջ։

A ճառագայթ

Օրինակ՝ արևի ճառագայթը։

Բեկյալ գծեր

                                            B

A

                                                                                                                         E

Հաջորդաբար իրար միացած հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ գիծ, իսկ այդ հատվածների երկարությունների գումարը կոչվում է բեկյալ գծի երկարություն։

Bekjal.PNG

Եթե  AB հատվածի   երկարությունը 3 սմ 2մմ է, BC հատվածինը՝                            4 սմ 3 մմ,  իսկ  CD հատվածինը՝ 5 սմ 4 մմ,  ապա     բեկյալ գծի երկարությունը  կլինի՝

3 սմ 2մմ+4 սմ 3 մմ+ 5 սմ 4 մմ =12 սմ 9 մմ։

Առաջադրանքներ 

  1. AC հատվածի   երկարությունը 4 սմ 7մմ է,  BC հատվածինը՝                      10 սմ 4 մմ: Գտիր  AB  հատվածի   երկարությունը:4սմ7մմ+10սմ4մմ=14սմ 11մմ=15սմ 1մմ
  1. AB հատվածի   երկարությունը 27 սմ 6 մմ է,  AC հատվածը՝                  8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը։27սմ 6մմ֊8 սմ 4 մմ=19սմ 2մմ

  1. Որքա՞ն է CD հատվածի երկարությունը, եթե |AD|=125 մմ,            |AB|=25 մմ,  |BC|=55 մմ։125-25-55=45մմ =4սմ 5մմ


A B C D

  1. Հաշվիր BC հատվածի երկարությունը, եթե |AD|=150 մմ, |AB|=35 մմ, |CD|=52մմ։150-35-52=63մմ=6սմ 3մմ


A B C D

  1. Քանի՞ ճառագայթ կառաջացնեն երկու հատվող ուղիղները։

4 ճառագայթ

  6.Լրացրու բաց թողնված բառերը։ 

Ճառագայթը ուղղի   մաս է։  Այն ունի միայն 1 ծայրակետ,    որը նրա սկզբնակետն է։ Ճառագայթը ունի սկիզբ , բայց  չունի վերջ:

7. Լրացրու բաց թողնված բառը(բառերը): 

Հատվածն ուղղի   այն   մասն է,  որն ունի 2 ծայրակետ։

8․  Հաշվեք

Bekjal.PNG

բեկյալ գծի երկարությունը, եթե  AB հատվածի   երկարությունը            5 սմ 4 մմ է, BC հատվածինը՝ 5 սմ 8 մմ,  իսկ  CD հատվածինը՝                7 սմ 5 մմ: 5սմ 4մմ + 5 սմ 8մմ + 7սմ 5մմ=17սմ 17մմ=18սմ 7մմ