November 18

Ավ․ Իսահակյան «Երջանիկ խրճիթը»

ՀԷՔԵԱԹՆԵՐ - «Երջանիկ Խրճիթը»-Ղազարոս Աղայան Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ  ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ...

1-ին մաս

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

2-րդ մաս

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

շավիղ֊նեղ ճանապարհ

վերջալույս֊արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահը

կռնակ֊մեջք

 ալևոր֊ծեր, ծերունի

երերուն֊երերացող, տարուբերվող

  • Վերնագրի՛ր առանձնացված մասերը:

1մաս Կորած մանուկը

2 մաս Տղայի վերադարձը

  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։

պես֊նման

ալևոր֊ծեր

մարմանդ֊մեղմ

վերջալույսի֊մայրամուտ

հարուստ֊մեծահարուստ

 չքանում֊անէանալ

շքեղ֊հոյակապ

մանուկին֊մանկիկ

շավիղը֊Ճանապարհ

  • Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ֊թռչել, ներս ընկնել֊մտնել, լաց լինել֊լացել, թիկն տալ֊թիկնել։
  • Դուրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

  • Բնութագրի՛ր տղային։

Տղան փոքր ժամանակ շատ հետաքրքրասեր էր,իսկ մեծ ժամանակ շատ տխուր էր։

  • Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:

Երջանկությունը հարստությունի մեջ չի։

  • Ի՞նչ ես կարծում, տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:

Այո, նա ճիշտ վարվեց։Նա երջանիկ չեր և նրա ծնողները տխուր սպասում էին նրան։

  • Ի՞նչ նմանություն ես տեսնում այս ու «Եղնիկը» պատմվածքի միջև։

Երկուսն էլ երջանիկ չէին։ Ինչքան էլ լավ պայմաններում ապրեին ,նրանք միշտ տխուր էին։

November 18

Ավստրալիայի հայտնագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք:

  • Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան:

 Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում:

  • Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստրալիան տարբերվում է յուրօրինակ պարկավոր կենդանիներով, յուրօրինակ բույսերով՝ էվկալիպտով։

November 18

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: 

  1. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: 

  1. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ սևամորթներին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:\\

November 18

Պատիկ բազնապատիկ

  • Գտիր  7-ի  կրկնապատիկը։
  • 7×2=14

  • Գտիր  6-ի  եռապատիկը։ 

6×3=18

  • Գտիր   8-ի  քառապատիկը։

8×4=32

  • Գտիր  10-ի  հնգապատիկը։   
  • 10×5=50 
  • Գտիր  4-ի  տասնապատիկը։    

4×10=40

  • Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։

2,4, 6, 8 ,10, 12, 14, 18

  • Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։

3, 6, 9, 12, 15, …

  1. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։

6,12,18,24,30,36,42,48

  • Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։

8, 16,24,32,…

  1. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։

35, 42, 49, …

  • Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
  • 9, 18, 27, 36, …
  • Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։

10, 20, 30, 40, 50, 60

  • Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։

  • 36, 48,60, …
  • Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։

13, 26, 39, 52, …

  • Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։

100×6=600

  • Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։

9×2=18

  • Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։

100×10=1000

  • Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:

1000×4=4000

  • Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:

  • Թվարկիր  13-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։