November 14

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

* * *

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։

անըրջային անուրջ+ային֊երազային, տեսիլքային

 թեթևասահ թեթեւ+ա+սահ֊թեթևորեն սահող

 եդեմային եդեմ+ային֊դրախտային

  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
  • Ուրախ և շատ հանգիստ տրամադրություն
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
  • հովիվը
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
  • Ես շատ երջանիկ եմ լինում, երբ գտնվում եմ բնության գրկում իմ եղբոր հետ։
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ֊ընտիր, թեթևասահ֊թեթևաքայլ, հով֊ քամի, առավոտ֊լուսաբաց, շողալ֊փայլել, եդեմային֊դրախտային, շվի֊սրինգ, հովիվ֊նախրապան։


Posted November 14, 2022 by harutmkrtchyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*