April 28

Բակտերիաներ և սնկեր

  • Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Երկրագնդի վրա կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

  • Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

 Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, խոշորացնող պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:

  • Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

  • Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: 

  • Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

  • Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

  • Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

  • Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

Շատ հիվանդություններ ունեն վարակիչ բնույթ. հարուցվում են մանրէների կողմից և հիվանդ մարդուց փոխանցվում են առողջին՝ անմիջական շփման կամ օդակաթիլային ճանապարհով: Այդպիսի հարուցիչներ են բակտերիաները, վիրուսները, մանրադիտակային սնկիկները: Բակտերիաներից առաջացած հիվանդություններից են սննդային թունավորումները, տուբերկուլոզը, պրկախտը (փայտացում), կապույտ հազը և այլն: Բակտերիաները նաև կենդանիների և բույսերի հիվանդությունների (օրինակ՝ պտղատու ծառերի քաղցկեղի) հարուցիչներ են:  Բակտերիաներին կարելի է վնասազերծել հականեխիչ նյութերով և հակաբիոտիկներով:

  • Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
  • Ատամները մաքրելիս մենք մեր ատամների վրայի բակտերիաները մաքրում ենք և նրանք չեն բազմանւմ։


Posted April 28, 2023 by harutmkrtchyan in category Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*