May 29

Ճմափորդություն դեպի Թեղենիս վանք

Թեղենիս վանքը գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքում գործել են ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):

Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):

1979-1989 թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար` Գ. Սարգսյան), որի ընթացքում բացված կառույցներն են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավթին հյուսիսից հարող շինությունը (գավիթ-մատենադարան), փոքր եկեղեցին:

Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր:

Կաթողիկե եկեղեցի – գտնվում է հուշարձանախմբի կենտրոնում: Կառուցվել է XII դ.: Զույգ որմնամույթերով գմբեթասրահ է: Առանձնանում է գեղարվեստական ճոխ հարդարանքով: Ուշագրավ է բեմի ճակատային մասը, որի ողջ մակերեսը քանդակազարդված է երկրաչափական, կենդանական և բուսական հիասքանչ զարդանախշերով:

Գավիթ (առաջին գավիթ) – կից է Կաթողիկե եկեղեցուն արևմտյան կողմից: Կիսականգուն: Պահպանվել է կենտրոնական հատվածը (հարավային պատը և գմբեթածածկը քանդված են): Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1207 թ, պատվիրատուն Պատրոնիկի որդի Վահրամ Չավուշն է: Միջնադարյան Հայաստանում տարածված քառասյուն, կենտրոնագմբեթ գավիթների տիպի է: Շարվածքում վարպետորեն համադրված է սև և կարմիր տուֆը: Պատերին կան XIII-XIV դդ. նվիրատվական բովանդակությամբ արձանագրություններ: Գավթի արևելյան պատին կից, արտաքուստ նշմարվում են շինության հետքեր, հավանաբար ավերված եկեղեցու մնացորդներ են:

Գավիթ-մատենադարան

Դպրատուն-գրատուն – կից է Կաթողիկե եկեղեցուն հարավային կողմից: Հավանաբար կառուցվել է Կաթողիկե եկեղեցու հետ միաժամանակ, XII դարից ոչ ուշ: Հատակագծով ուղղանկյուն է, արևելյան կողմում երեք փոքր ավանդատներով: Կառուցված է մուգ կարմիր տուֆից: Ունի շքեղ հարդարված մուտք:

Սեղանատուն – գտնվում է հուշարձանախմբի հյուսիսային կողմում: Պահպանվել է միայն հյուսիսային պատը: Կառուցվել է XIII դ., հավանաբար մինչև 1230-ական թթ.: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է, ներքուստ բաժանված երեք մասերի:

Ս. Աստվածածին եկեղեցի (փոքր եկեղեցի) – գտնվում է հիմնական հուշարձանախմբից 30 մ արևելք: VI-VII դդ. կառույց է: Մնացել են հիմքերը (պահպանված պատերի բարձրությունը ներքուստ 10-15 սմ է): Հատակագծային հորինվածքով քառախորան տիպի է: Խաչաթևերն արտաքուստ ներառված են յոթանիստ, իսկ արևմտյանը` ուղղանկյուն շրջագծի մեջ: Եկեղեցու հարավային կողմում, կից պահպանվել են այլ շինության մնացորդներ: Եկեղեցու շուրջը կան XIII դ. բնորոշ գեղաքանդակ խաչքարեր:

Գերեզմանատուն – գտնվում է վանական համալիրից հյուսիս: Կան XIII-XIV դդ. տապանաքարեր, խաչքարի բեկորներ, պատվանդաններ, գեղաքանդակ որմնափակ խաչքար: Վաղագույն տապանաքարը Սարգիս երեցինն է (1090 թ.):

Արշավ դեպի Թեղենյաց վանք - ONE WAY TOUR
Կոտայքի մարզ՝ Թեղենյաց վանք, Թեժառույքի վանք – Անահիտ Աբգարյան
May 28

Ստորակետ 2

1. Կետադրեք տեքստը

Նրա հայրենիքը եղել  է բարձրաբերձ, անառիկ Սասունը: Այդ խուլ, հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը, որտեղ ձորերը  դառնում են անդունդներ: Տաք դաշտերում վտակների ափերին աճում են վայրի խաղողը, տանձ, և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը, որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը, թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ տնակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:

2. Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:

Երբ նրանք կրկնվում են և, որ բարդ նախադասության մեջ են նախադասություները իրարից անջատում են ։

3. Գտեք նախադասության ենթական:

Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում:

Գիշերները արջերը կարող են տրորել կորեկը:

Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը:

Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը:

Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն հասավ ինչ-որ հարթավայր:

4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:

Մարդիկ փախչում էին, որովհետև լսել էին պատերազմի լուրը:

Հեռուներից եկել էին երկու կին, ովեքր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:

Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:

Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:

Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը ,հավաքեցին գործիքները և լուռ հեռացան:

Մենք չենք անհանգստացնի քեզ, քանի որ դու ամենից լավ աշխատողն ես:


May 25

Я умею я могу

рассказать о своих интересах

умение чтения ( рассказать о прочитанных в последнее время книгах)

умение говорения ( на какие темы ты можешь говорить на русском языке)

 умение обсуждения новостей (напиши, о каких новостях ты узнал, выскажись по этому поводу)

умение создавать видео (помести какое-нибудь созданное тобой видео)

умение свободно выражать свои мысли ( можете поместить удачный отрывок из написанного тобой сочинения)

Что вы любите делать? Что вы не любите делать?

.Кто ваши друзья? Какие они?

Как называется ваш любимый фильм?О чём вы мечтаете?

Мне все интересно, я очень любознательен.Я умею и люблю читать, писать, переводить с русского языка . Я понимаю русский язык, и говорю на разные темы.Я умею выражать свои мысли, могу создавать видео и размещать их в своем блоге. Люблю играть в игры,читать и рисовать.

Мои друзья мои одноклассхики .Мой любимый фильм-Гарри Поттер.

Мечтаю быть хорошим человеком.

May 24

Մաթեմատիկայիտարեկան հաշվետվություն

  • Բլոգում տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը: Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։

ունեմ

  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը, ձեր պատասխանը

Կեսը ես անում եմ ինքնուրույն իսկ դժվար հարցերը հարցնում եմ մայրիկիս։

  • Նշել մաթեմատիկայի ֆլեշմոբների մասնակցության մասին։ Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Ֆլեշմոբի առաջադրանքները ո՞ւմ հետ եք սիրում քննարկել։

Ես գրում եմ ֆլեշմոբի երկրորդ մակարդակը և առաջինը, մայրիկիս հետ եմ քննարկում։

  • Մասնակցե՞լ եք 3-րդ ուսումնական շրջանի բոլոր մաթեմատիկական նախագծերին։ Տեղադրեք նախագծերի արդյունքների հղումները։ Այո, բոլորին մասնակցել եմ

Կոտորակները կենցաղում

Գունային խաղեր մաս 2

Գունային խաղեր

խաչբառ տոնական

Մոգականը մաթեմատիկայում

Հնարք1.

Իմ արաջարգած ֆլեշմոբը

Մաթեմատիկական ֆլեշմոբ-վիկտորիան. Quizizz.com

Դիջիթեք 2023-ի լոգո

  • Նշել, թե ո՞ր նախագիծն է ամենից շատ դուր եկել և ինչու։ Ինձ շատ դուր եկավ խաչբառ կազմելը, ես շատ եմ սիրում խաչբառներ լուծել։
  • Ի՞նչ անհատական մաթեմատիկայի նախագիծ կառաջարկեք։ Ես կարաջարկեի մաթեմատիկական սպորտային խաղեր։ Ով սխալ է լուծում առաջադրանքը, նա ինչ որ քանակի սպորտային վաժություւներ է անում։
  • Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։ Կցանկանաի ավելի շատ խորամանկ ձևեր անցնեք, որ դժվար վարժությունները հեշտ լուծվեն։
  • Մաթեմատիկայից ստացած գիտելիքները կկարողանաք օգտագործել առօրյայում և շրջապատում։ Մի քանի օրինակով ներկայացրեք։ Այո, ես խանութից գնումներ եմ անում և հեշտ հաշվում եմ ինչքան է կազմում գումարը, ինչքան պետքե ինձ մանր վերադառձնեն։ Ես կարողանում եմ հաշվել ինքան կիլոգրամ կամ գրամ է կշռում բանջարեղենը կամ մրգերը, ինչքան է առժենալու։
  • Սիրո՞ւմ եք մասնակցել մաթեմատիկայի գործանական պարապմունքներին և ինչո՞ւ։ Ի՞նչ ես սովորել այդ պարապմունքների ժամանակ։ Այո, շատ եմ սիրում երբ մենք իրենքս չափումներ ենք անում, մեր քաշն ենք կշռում, մեր հասակն ենք չափում։ Ես կարող եմ ինքնուրույն չափել մեր տան սենյակները և հաշվել ամեն սենյակի պարագիծը և մակերեսը։
  • Ի՞նչ նոր ծրագրեր ես սովորել մաթեմատիկայի դասերին։ Ես սովորել եմ աշխատել qwizz և exel ծրագրերով։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները: Այո
  • Տեղադրիր մաթեմատիկայի փետրվար ամսվա հաշվետվության հղումը:
  • Հաշվետվություն փետրվար ամիս
  • Տեղադրիր մաթեմատիկայի մարտ ամսվա հաշվետվության հղումը:
  • Հաշվետվություն մարտ ամիս
  • Տեղադրիր մաթեմատիկայի ապրիլ ամսվա հաշվետվության հղումը:

Հաշվետվություն

  • Տեղադրիր մաթեմատիկայի մայիս ամսվա հաշվետվության հղումը:

հաշվետվություն

  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:
  • 10
  • Ընտրիր մաթեմատիկայի քեզ ամից դուր եկած թեման և ներկայացրու ինքնաստուգման թեստի կամ ուսումնական խաղի միջոցով: Ինձ շատ դուր եկավ գունայի խաղեր նախագիծը
  • Գունային խաղեր մաս 2
  • ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի հաշվետվությանը:

Կուզեի ավելի շատ հետաքրքիր նախագծեր ունենանք, որտեղ մենք տարբեր չափումներ ենք անում դրսում կամ կենցաղում, փորձեր ենք անում և նկարում։

May 24

Թեստ 11

Գտիր այն թիվը, որը պարունակում է 4 հազարյակ, 7 տասնյակ և 8 միավոր

1)478

2)4078

3)4708

4)4780։


Գտիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր հնգանիշ թվերի գումարը:


1) 10099 2) 10010 3) 100098 4) 99


3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:

1) կմեծանա 8 անգամ 2) կփոքրանա 8 անգամ 3) կփոքրանա 8-ով 4) կմեծանա 8-ով 5) նույնը կմնա:


4. Գտի՛ր 9729 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:


1) 9 2) 29 3) 729 4) 0

5. 6556 > 65*6 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:


1) 6 2) 7 3) 8 4) 4 5) 5:


Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով:


1) 1345, 1356, 1467, 1678

2) 6976, 6965, 6854, 6010

3) 4343, 5787, 1563, 8921

4) 5257, 5563, 6739, 352

5) 8276, 8735, 3459, 9988:


7. Եթե 6 տ 4 ց 5 կգ –ը արտահայտենք կլիլոգրամներով, ի՞նչ թիվ կստանանք:


1)6405 2)6450 3) 6045 4)645

120 թվի 5/6 մասը կլինի


1)52 2) 144 3) 100 4) 20 5) 2

9․ 64 սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի

1)6 2) 8 3) 32 4) 16:

10. 616‧50-84210։70+163 արտահայտության արժեքը կլինի


1) 29434 2) 29400 3)29760 4) 29597 1203

11․ Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 3 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության հինգերորդ անդամը:


106

12. Գրիր ամենամեծ քառանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 2-ի :

9990

13․ Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր

քառակուսու պարագիծը։

28 մ


14. Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:


10, 18, 26, 34, 42, ……

50

15․Քառակուսի հողամասի երեք կողմը շրջապատված է 48 մետր երկարություն ունեցող ցանկապատով։ Գտե՛ք հողամասի մակերեսը։ 256 քառ. մ

16. Ուղղանկյան լայնությունը 26 սմ է, իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը։

156 սմ

17. Արկղում կար 30 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 5/6 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։
5

May 24

Թեստ 10

Թեստ

  1. Ո՞ր  թվին է համապատասխանում  8 հազ․+7տ․+5մ․   կարգային գումարելիների գումարին։

1)875                            2)8075

3)8705                         4)8750

  1. Ամբողջ ճանապարհի   2/5  մասը անցնելուց հետո ո՞ր  մասը կմնա անցնելու։

1) 1/5                          2)5/3

3) 3/5                         4) 2/7

  1.   Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված  նվազման կարգով։

1) 1/5, 8/5, 18/5, 18/5

2) 2/10,2/15,2/50,2/55


3) 7/5,4/5,2/5,9/5

4) 1/15,8/15,12/15,2/15

  1. Գտիր 7896-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)6             2)96

3)896         4)2

  1.  Ո՞ր պատկերի 58 մասն է գունավորված։

1)                                                                            2)

3) 4)

  1.          6 կմ 75 մ-ն արտահայտիր  մետրերով։

1)675մ       2)6075

3)81մ          4)135մ

  1. Քանի՞ րոպե  է 5/6 ժամը։

1)72ր      2)11ր

3)56ր    4)50ր    

  1. Մեկ կիլոգրամի ո՞ր մասն է կազմում 1 գրամը։

1) 1/10         2) 1/100

3) 1/1000    4) 1/10000

  1. Թիվը  12-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

           1)1              2)11

           3)6            4)12

  1. Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք  2 թվանշանը։

 1)200-ով   2)2000-ով

3)2-ով    4)20000-ով  

  1. Հաշվիր 3248։8-(6‧240-5‧240)+500 արտահայտության արժեքը։
    666
  2. Երեք թվերի գումարը 880 է։ Դրանցից  երկուսի գումարը  560 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
    320
  3. Հաշվիր 8 մ9սմ-59սմ  արտահայտության արժեքը։
    7 մ 50 սմ
  4. Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսի    59 մասը:
    20
  5. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
    73,75,77
  6. Գտիր  այն  թիվը, որը 9-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 18, իսկ մնացորդում՝  6։

168

  1. Եթե  Աշոտի մտապահած թվին ավելացնենք  4-ի եռապատիկը, կստանանք  ամենափոքր եռանիշ թիվը։ Ո՞ր թիվն է մտապահել Աշոտը։
    88
May 24

Թեստ 18

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսoր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու անգամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը

կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:


Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

բեղեր
այսoր

կախված

անգամ

Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի հականիշները:
ա/ցուրտ֊ շոգ

բ/սոված֊ կուշտ

գ/ուրախանալ֊ տխրել
դ/տաքանալ֊ սառչել

Կազմի՛ր երկու նախադասություն, որ ոսկի բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:

Մի մարդ այնքան բարի էր, որ ասում էին ոսկի սիրտ ունի ։

Թագավորը ունի շատ ոսկի։

Գտի՛ր գլխավոր և բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
գլուխ
վերև

գլխացավ

Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:

Գլուխ գովել նշանակում է ինքը իրեն գովել։

Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
ա/սուր֊պարզ
բ/սառցակտոր֊բարդ
գ/Արևադարձ֊բարդ
դ/երկիր֊պարզ

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ

Տեքսից դո՛ւրս գրիր մեկ նախադասություն, որում կա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ:

——————————————————————————————————————————————————————————————————————————————

Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
ա/Գյուղ կանգնի—————————————
բ/Անունը կա———————————————

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
————————————

Ինչո՞ւ էին ԲևԵռի ապրողները վախենում մտածել:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————


Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ի՞նչ էր մտածում ՕձԱ.Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին:

———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ո՞ր երկրում կուզեիր ապրել, ԲևԵռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

May 24

ստորակետ

1. Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:

2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ, ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբզզողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի որ ստախոս էր:

Արևը շողում էր, և եղանակը տաք էր:

3. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ ,ողջունեց, մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ տալու հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր, անհայտ մարդիկ ,բոլորը պարում էին, ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս ,մայրիկս ,պապիս ու տատիս ,բայց հայրս չկար:

Նրանք ցարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր ,թիկնեղ, խիստ ու բարի դեմքով մարդուն, ով բոլորին ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով ,ինչ որ բան պատմեց ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ: