April 3

Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

April 3

Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»

  • Հեքիաթից դուրս գրիր գոյականները և դրանց ավելացրում համեղ բառեր, օրինակ՝ դղյակ- քաղցր դղյակ, տան — շոկոլադե տուն․․․․․
  • տղա ―պաղպաղակե տղա

պահակ֊ կաթնային սերուցքից պահակ

  • Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն և մի փոքր պատմիր իրական Բոլոնիա քաղաքի մասին։՛

  • Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, ինչո՞վ են տարբեր։
  • Երևակայական և իրական քաղաքներում կան բնակիչներ, երկուսում էլ ճանապարհներ և փողոցներ կան, տնակներ և շենքեր։ Երկուսն էլ ունեն անվանում։

Երևակայական քաղաքներում բնակիչները կարող են լինել ոչ մարդիկ, տները, շենքերը կամուրջները կարող են պատրաստված լինել պաղպաղակից, քաղծրավենիքից, կոնֆետներից ։ Երևակայական քաղաքում երկինքը քախծր բանաբկից է։

  • Փորձիր տրված հարցերի համար ճիշտ պատասխաններ գտնել

Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ։

Դասի ժամանակ բոլորը կլիզեին պատերը, ոչ մեկ դաս չէր անի և երեխաները հաճույքով կգնաին դպրոց։


Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար։

Երեխաները դուս կգնաին և կբացեին բերանները, որ նրանց բերանիերի մեջ պաղպաղակ լցվեր։


Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին։

Եթե երեխաները պաղպաղակ չսիրեին պաղպաղակների գործարաները չէին աշխատի և շատ տխուր ամառներ կլինեին։


Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ։՛

Երեխաները ձմռանը կուտեին տաքտաքուկ, որ տաքանան։
Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին։

Եթե մայրիկները պաղպաղակ պատրաստեին ճաշլ փոխարեն, այդ օրը երեխաների մոտ տոն կլիներ։

  • Փորձիր նմանատիպ հեքիաթ մտածել նշված վերնագրերից որևէ մեկով՝ «Շոկոլադե հիվանդանոցը», «Քաղցր շունիկը», «Մարմիլադե կամուրջը»։

Մի երկրում աճում էին միայն խնձորի ծառեր։ Այնքան խնձոր էր լինում, որ բնակիչները չգիտեին ինչ անեին այդ խնձորների հետ։ Մի օր մի խելացի մարդ երկար մտածեց և որոշեց պատրաստել խնձորներից նամարմիլադ և այդ մարմիլադից սարքել կամուրջներ և շենքեր։Հինգ ամիս հետո նրանք սարքեցին մի մեծ և գեղեցիկ կամուրջ որի վրա երթևեկում էին մեքենաները։ Մարդիկ իջնում էին իրեց մեքենաներից և հիանում էին կամուրջով։ Ոստիկաննեը հետևում էին , որ մարդիկ չուտեն կամուրջը։ Կամուրջից շատ համեղ քաղցր խնձորների հոտ էր գալիս։

April 3

Մարտ ամսվա ֆլեշմոբներ

Ես գրել եմ եկրորդ և արաջի մակադակը իմ մայրիկի հետ։

արաջի մակարդակ

դժվար

4. Սովորողները մի շարքով վարդի 12 թուփ տնկեցին։ Երկու հարևան թփերի միջև հեռավորությունը 2 քայլ է։ Քանի՞ քայլ է առաջին և վերջին թփերի միջև եղած հեռավորությունը։

7.  Մի ընտանիքում երեխաներից ամենամեծը 10 տարեկան է, ամենափոքրը 3 տարեկան է։ Հայտնի է, որ այդ ընտանիքում ամեն տարի մի երեխա է ծնվել:  Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:

10. Սեղանին դրված է երկու աման, առաջինում կա 30 ծիրան, իսկ երկրորդը դատարկ է: Ամեն օր Լիլիթն ուտում է երեք ծիրան և կորիզներից միայն մեկն է  մաքրում, ուտում, իսկ մյուս երկուսը դնում է երկրորդ ամանի մեջ: Քանի՞ օր հետո սեղանին եղած ծիրանների և կորիզների քանակը կհավասարվեն:Мой ответ

հեշտ

1. Հինգ օր առաջ սովորողները գնացին ճամփորդության: Շաբաթվա ո՞ր օրն են սովորողները գնացել ճամփորդության, եթե վաղը կիրակի է:

5.  Սովորողները մայրիկների համար փնջեցին ծաղիկներ, յուրաքանչյուր փնջում՝ 11 ծաղիկ: 6 հոգու համար այդպիսի ծաղկեփունջ պատրաստելուց հետո 9 ծաղիկ ավելացավ: Սովորողների մոտ սկզբում քանի՞ ծաղիկ կար: 

8.  Կարինեն և Գուրգենը կետ-խաչ են խաղում։ Խաղը սկսում է Կարինեն և խաչ է դնում։ Խաղի ինչ որ պահի կետերը և խաչերը նույն քանակի են լինում։ Ո՞վ է անելու հաջորդ քայլը։

9.  Լևոնը, Դավիթը, Գևորգը և Դիանան մասնակցում էին հեծանվարշավի: Հեծանվորդները վարում էին մեկ շարքով՝ իրար հետևից: Առջևից գնում էր տղաներից մեկը, երկրորդը Լևոնն էր, Գևորգը գնում էր Դիանայի ետևից: Ո՞վ էր առաջին գնացողը:

հտաքրքիր

2. Կենդանաբանական այգում թութակների վանդակում ապրող դեղին թութակները մեկով շատ են երկնագույն թութակներից: Երկնագույն թութակներն էլ երկուսով շատ են կարմիր թութակներից։ Կա երեք կարմիր թութակ։ Քանի՞ թութակ կա այդ վանդակում։ Նշվածներից բացի ուրիշ թութակ չկա վանդակում:

3. Գնացքը կազմված է 10 վագոնից: Արինան նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Արինան:

6. Սուրենը աստիճանավանդակով բարձրանալիս ամեն քայլին երկու աստիճան էր անցնում։ Քանի՞ քայլից կհասնի հարթակին, եթե աստիճանների թիվը 19 է։

եկրորդ մակարդակ

դժվար

4. Պաղպաղակի կրպակի դրամարկղում կար որոշակի գումար: 6 պաղպաղակի վաճառքից հետո դրամարկղում եղավ 700 դրամ, իսկ 16 պաղպաղակի վաճառքից հետո ՝ 1200 դրամ: Քանի՞ դրամ կար դրամարկղում սկզբում։

6. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։ 

9.  Կոալան տերևներ կերավ երեք ճյուղերից: Յուրաքանչյուր ճյուղի վրա կար 20 տերև: Կոալան առաջին ճյուղից կերավ մի քանի տերև, իսկ երկրորդ ճյուղից՝ այնքան տերև, որքան մնացել էր առաջին ճյուղին: Հետո կերավ 2 տերև 3-րդ ճյուղից: Ընդհանուր քանի՞ տերև մնաց 3 ճյուղի վրա:

հեշտ

1.  Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին   

3.  Պետրոսը բաժանում էր շոկոլադե սալիկը: Սկզբում նա պոկեց 5  կտորից բաղկացած շարքն իր եղբոր համար, հետո` 7 կտորից բաղկացած շարքն իր քրոջ համար (տե՛ս նկարը): Քանի՞ կտորից էր բաղկացած շոկոլադե սալիկը:

7. Երբ գյուղացին կշեռքին կանգնեցրեց խոզին ու այծին, կշեռքը ցույց տվեց 58կգ։ Ոչխարի և խոզի դեպքում կշեռքը ցույց տվեց 64կգ, այծի և ոչխարի դեպքում՝ 36կգ։ Ի՞նչ զանգված ունի խոզը։ 

հտաքրքիր

2.  Իննսուն րոպե տևողություն ունեցող ֆիլմի ցուցադրությունը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում երկու գովազդային ընդմիջում եղավ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրությունը: 

5.  Բնական թիվը 8-ի և  9-ի բաժանելիս ստացված մնացորդների արտադրյալը հավասար է 24: Ինչի՞ է հավասար այդ մնացորդների գումարի հնարավոր ամենամեծ արժեքը: 

8. Երկու քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 440 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։  Հանդիպումից կես ժամ անց նրանց միջև հեռավորությունը 55կմ էր։ Քանի՞ ժամ հետո էին հանդիպել։ 

10.  Նկարում պատկերված է երեք քառակուսի, ընդ որում  AE=3սմ, FG=2սմ։ Որքա՞ն է ամենամեծ քառակուսու մակերեսը