April 9

Թեստ 8 Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:

Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:

– Թագավորն ապրած կենա, -ասում է նա, – ես քո ուզած վերմակը կկարեմ:Ոչ երկար կլինի, ոչ կարճ:

– Լավ, – ասում է թագավորը, – բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:

-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:

Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:

-Թագավորն ապրած կենա, – ասում է դերձակը ̀ գլուխ տալով, – քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:

-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, – ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:

Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:

-Թագավորն ապրած կենա, – ասում է դերձակը, – ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:

Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:


1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

մարդ

երկար

կարճ

դերձակը

2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.

Դերձակ բառը նշանակում է կար անող։

3.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.

ա/ գլուխը դատարկ – հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել – ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել – ձեռքով անել, հեռանալ


4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.

ա/ օրերից

բ/ գլուխ

գ/ թագավոր

դ/ ոչինչ


5.Ի՞նչ հարցերի են պատասխանում տեքստում նշված բառերը, օրինակ՝ որսորդ- ո՞վ։

երկիր֊ինչ

երկար֊ինչպիսի

դերձակ֊ով

ճիպոտ֊ինչ

6.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

հարցական

-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, – ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան:

պատմողական

Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:


7․Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.

Դերձակը հասկացավ ,որ թագավորը հիմար է:



8.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.

ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:

բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:

գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:

դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:

/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/


9.Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:

Թագավորը շատ կամակոր էր և խելքին ինչ փչում, անում էր։

10.Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:

Դերձակը դիտմամբ թագավորի համար կարճ վերմակ է կարում։


11.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:

ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:


12.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:

 Ես նմանացնում եմ թագավորին Հովաննես Թումանյանի « Սուտասանի» թաքավորին։


13.Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:

Չթողնել ,որ թագավորը տաս գիշեր քնի։


14.Ի՞նչպես ինքդ կվերնագրեիր տեքստը:

Ես կանվանեի հեքիաթը «Պատժված թագավորը»։


Posted April 9, 2023 by harutmkrtchyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*