September 12

Միանիշ բազմանիշներ

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, այժմ միասին կիրականացնենք <<Թվերի մեծ աշխարհում>> նախագիծը։

Սիրելի սովորողներ, այս նախագծի շրջանակներում  ուսումնասիրեք  արաբական ու հռոմեական թվերի ծագումը։

Բոլոր  (արաբական) թվերը կարելի է գրի առնել 0;1;2;3;4;5;6;7;8;9   նշանների  միջոցով,  որոնց   անվանում են   թվանշաններ։

Միանիշ և բազմանիշ թվեր

Տեսական մաս․

Գոյություն ունի 10 թվանշան՝  0;1;2;3;4;5;6;7;8;9։

Այս թվանշանները  մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան  ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով  այժմ դրանք կոչվում են արաբական։

Մեկ թվանշանով   գրի   առնվող  թվերը  անվանում են միանիշ։

Օրինակ՝ 5; 8; 9 թվերը  միանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը   գրի է  առնվում   մեկ թվանշանի միջոցով։

Երկու թվանշանով    գրի  առնվող  թվերը  անվանում են երկնիշ։

Օրինակ՝ 15; 28; 39 թվերը  երկնիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երկու  թվանշանի միջոցով։

Երեք  թվանշանով գրի  առնվող  թվերը  անվանում են եռանիշ։

Օրինակ՝ 315; 428; 369 թվերը  եռանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երեք թվանշանի միջոցով։

Այսպիսով՝   բազմանիշ թվի անվանումը  կախված նրանից, թե  թիվը գրի  առնելիս  քանի  թվանշան  է գործածվել։

Մեզ շրջապատող առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար օգտագործում ենք թվեր, որոնց անվանում ենք բնական թվեր։

Այսպիսով բնական թվերը այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար։

Ամենափոքր բնական թիվը 1-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդ բնական թիվը ստանալու  համար  պետք է  իր  նախորդին գումարել 1։

1, 1+1=2, 2+1=3,   3+1=4,…., 100,100+1=101,…

Այսպիսով՝    1,2,3,․․․,100,101,․․․   բնական  թվեր են։

Առաջադրանքներ

  • Քանի՞ թվանշան գոյություն ունի։

10.հատ՝0,1,2,3,4,5,6,7,8,9

  • 3567  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք
  • 4 թվանշան `3,5,6,7
  • 489655784 թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
  • տարբեր 5 կրկնվող 3
  • 60285  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
  • 5 թվանշան 6,0,2,8,5
  • 70562866  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
  • տարբեր 6 կրկնվող 1
  • 85640058 թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
  • 8 թվանշան 8,5,6,4,0,0,5,8
  • 56689554100  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
  • տարբեր 7 կրկնվող 3
  • Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։
  • ամենափոքր 1 ամենամեծ 9
  • Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։
  • 9
  • Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։
  • 1,2,3,4,5,6,7,8,9
  • Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։
  • 10 ,99
  • 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
  • 4
September 12

Վիրավոր առյուծն ու կրիան

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

մոտալուտ – մոտ ժամանակներում սպասվող

երկնային – երկնքում բնակվող, ապրող

արարած –  շնչավոր էակ

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչը փչեց – մահացավ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Գլխավոր հերոսը Արյուծն է:

Արյուծը վիրավոր էր և մահանում էր:

Արյուծը մտածում էր, որ ինքը ամենա գլխավորն է:

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Այս առակը մի վիրավոր առյուծի մասին էր, որը այնքան մեծամիտ էր, որ նույնիսկ մահանալու ժամանակ չփոխվց:

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Թութակը

Կար մի թութակ, որը ուզում էր իր վանդակից դուրս գար : Ինչքան էլ փորցում էր, չեր ստացվում: Երբ թութակի տերը եկավ, թութակը ասաց՝

-Շատ եմ խնդրում ,բաց թող ինձ:

Տերը ասաց՝

-Լավ, ես քեզ բաց կթողնեմ քանի որ ես քեզ շատ եմ սիրում:

Եվ թութակը ուրախ-ուրախ թռավ:

September 12

Հայկական լեռնաշխարհ

Դիրք, հարևան տարածքներ:Թուրքիա, Վրաստան,Իրան, Ադրբեջան
Նշանավոր լեռնագագաթներ:Արագած 4090մ, Արա լեռ, Կապույտջյուղ, Նավասար
Նշանավոր դաշտեր:Արարատյան դաշտավայր
Գետեր, լճեր:Սևան, Արփա,Հրազդան, Ազատ, Դեբետ
Բույսեր, կենդանիներ:եղնիկ, Մուֆլոն, իշխան, կարմրախայտ