October 18

Խնդիրներ պատկերների պարագծերի և մակերեսների վերաբերյալ


Ուղղանկյան պարագիծը հավասար է նրա լայնության և երկարության գումարի կրկնապատիկին։


Ուղղանկյուն

լայնություն Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա երկարության և լայնության արտադրյալին։


երկարություն



Քառակուսին այն ուղղանկյունն է, որի լայնությունը հավասար է երկարությանը։

Քառակուսու բոլոր կողմերը հավասար են։

Քառակուսու պարագիծը հավասար է կողմի քառապատիկին։

Քառակուսու մակերեսը հաշվելու համար նրա կողմը բազմապատկում ենք իրենով։


Քառակուսի

Եռանկյան պարագիծը հավասար է նրա 3 կողմերի երկարությունների գումարին։



Եռանկյուն




Քառանկյան պարագիծը հավասար է նրա 4 կողմերի երկարությունների գումարին։

Քառանկյուն



Սիրելի սովորողներ այսօրվա ձեր աշխատանքը սա է՝

Առաջադրանքներ

Հաշվի՛ր 25սմ և 10սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:


P=10×2+25×2=70սմ

S=10×25=250սմ քառ․

Ուղղանկյան լայնությունը 84սմ է, իսկ երկարությունը 6 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

P=90×2+84×2=348

S=90×84=7560

Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։

P=4×5=20դմ

S=5×5=25դմ քառ

Քառակուսու պարագիծը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

S=9×9=81սմ

Քառակուսու 3 կողմերի գումարը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

36:3=12

S=12×12=144

Մի ուղղանկյան լայնությունը 50սմ է, իսկ երկարությունը 60սմ է, իսկ մյուս ուղղանկյան լայնությունը 70սմ է, իսկ երկարությունը 80սմ է։ Որքանո՞վ է մեծ ուղղանկյան մակերեսը մեծ փոքր ուղղանկյան մակերեսից։

S=50×60=3000

S=70×80=5600

5600-3000=2600

Հաշվի՛ր 4դմ, 6դմ և 7դմ կողմերով եռանկյան պարագիծը։

P=4+6+7=17դմ

Հաշվի՛ր 5սմ, 4սմ, 6սմ և 7սմ կողմերով քառանկյան պարագիծը։

P=5+4+6+7=22սմ

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 46 է։

P=46+46=96

Քառակուսու մակերեսը 36 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

36:4=9

S=9×9=81


Սիրելի սովորողներ, կատարեք չափումներ ու հաշվեք ձեր հյուրասենյակի հատակի մակերեսն ու պարագիծը։’

Քառակուսու մակերեսը 16 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

Հաշվի՛ր 6սմ, 2սմ, 9սմ և 8սմ կողմերով քառանկյան պարագիծը։

Հաշվի՛ր 45սմ և 30սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:



October 18

Վ․ Սարոյան «Պատերազմը» մաս 2

  • Տեքստից գտիր Հերմանի ընտանիքը բնութագրող հատվածները և դուրս գրիր։

 Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։

  • Բնութագրիր Հերմանին՝ խոսքդ հիմնավորելով տեքստից դրուս գրված հատվածներով։

 Նա խաղաղ տղա էր փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ։ Նա մոտավորապես նույն տարիքին էր, ինչ Գրիգորը: Հերմանը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

  • Արդարացնո՞ւմ ես արդյոք Հերմանին ծեծող տղաների արարքը։ Խոսքդ հիմնավորիր։

Ոչ ,ես չեմ արդարացնում Հերմանին ծեծող տղաների, որովհետև մարդ ծեծելը շատ վատ բան է։

  • Պատմվածքից դուրս գրիր
    1․ամենահուզիչ հատվածը
  • Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.
  • -Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։ Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.
  • -Ի՞նչ:
  • Ես մի անգամ էլ հարցրի.
  • -Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։
  • Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:
  • -Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

  • 2․ ամենալարված հատվածը

Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել

  • Դեղինով նշված հատվածից օգտվելով բացատրիր, թե ինչ վերաբերմունք ունեին պատմվածքի հերոսն ու նրա եղբայրը կատարվածին և դուրս գրիր ուրիշ հատվածներ, որտեղ երևում է նրանց վերաբերմունքը։
  • Տղաները անհանգստանում էին Հերմանի համար, նրանք չէին ուզում ,որ նրան վնասեն։

Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ 

Ես մի անգամ էլ հարցրի.

-Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։

Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:

-Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

  • բացի նրանից, որ պատերզամը պատճառ է դառնում, որ մարդիկ զոհվեն, ուրիշ ի՞նչ վատ բաներ են տեղի ունենում պատերազմների ժամանակ։

Պատերազմի ժամանակ մարդիկ զոհվում են , շենքերը փլվում են, մարդիկ իրար հետ կռվում են և ատում են իրար , սով է լինում։