March 25

Գորգի տակ

Մեր հյուրասենյակի գորգի տակ ապրում են փոքրիկ հրեշներ: Նրանք շատ տարբեր են և յուրահատուկ հմտություններ ունեն: Հրեշներից մեկի անունը Բկլիկ է: Նա ամենամեծն է, ունի երկար եղունգներ և նարնջագույն մարմին: Նա այդ երկար եղունգներով պոկում է գորգից փոքր թելեր և ուտում դրանք: Այդ պատճառով գորգը քիչ-քիչ մաշվում է և փոքրանում:

Մյուս հրեշի անունը  Քաշքշուկ է:  Նա մեծ ձեռքեր ունի և փոքր պոզիկներ: Մեծ ձեռքերը գորգը բրթելու համար են: Քաշքշուկը գորգի ծայրերին ծալքեր  է առաջացնում, որ մարդկանց ոտքերը սայթակեն: Իսկ նրա պոզիկները իր ընկերների հետ շփվելու համար են:

Փոշեկերը կանաչ մարմին ունի և կպչուն ձեռքեր: Փոշին հավաքվում է նրա կպչուն ձեռքերին և նա ուտում է փոշիները:

Կորչուկը շատ արագաշարժ է: Նա գորգի վրա գցած մանր իրերը արագ գողանում է և պահում գորգի տակ: Իմ լեգոյի մասերը նա շատ հաճախ գողանում է: