October 8

Նապաստակը և խխունջը

Լինում է, չի լինում մի նապաստակ: Նա ամենաարագն էր վազում ու շատ ընկերասեր էր: Մի օր նապաստակը տեսավ մի խխունջ, որը շաաաատ դանդաղ էր շարժվում: Նապաստակը մոտեցավ խխունջին  և հարցրեց:

-ՈՒզու՞մ ես արագ վազել , – հարցրեց նապաստակը՝ ուրախ նայելով խխունջին:

-Այո՛, շատ եմ ուզում  արագ վազել, – ասաց խխունջը :

Այդ օրվանից  տարեց տարի նապաստակը սովորեցնում էր խխունջին շաաաատ արագ վազել: Նրանք ամեն օր վազում էին: Մի  օր էլ խխունջը այնքան արագ վազեց, որ նապաստակը զարմացավ: Նա այնքան ուրախացավ, որ ուրախությունից թռավ ամպիկների վրա: