November 25

Չարաճճի աշնան քամի

Կար- չկար մի շա՜տ  չարաճճի աշնան քամի կար:  Չարաճճի աշնան քամին բոլոր ամպերին նեղացնում էր: Մի  օր  ամպեր որոշեցին, որ քամուն պետք է վերացնել  ու քամուն բռնեցին: Քամին ասաց.
-Ես ձեզ չեմ նեղացնի:

ՈՒ երբ  քամին բարի դարձավ,  ամպերի հետ ընկերացավ:

November 15

Խուլ այծերը

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Այծերը սպասում են , սպասում և սովածանում են: Որոշում են պառավին  գտնել: Տնից դուրս են գալիս ու սկսում  պառավին փնտրել : Իսկ այդ ժամանակ պառավը լոգարանում լողանում էր: Քանի որ այծերը  խուլ էին, չէին լսում,  որ պառավը լողանում է: Երբ  պառավը լոգարանից  դուրս եկավ ,տեսավ որ այծերը  փախել են: Նա գնում է այծերի ետևից: Այդպես էլ իրար կորցրին ու մինչ օրս իրար են փնտրում:

November 12

Թթուդրիկ

Մենք դասարանով դրել էինք չորս տարայի մեջ թթու՝ երկու հատը կարմիր, որովհետև ավելացրել էինք բազուկ, երկու հատը սպիտակ: Մենք ավելացրեցինք գազար, խնձոր, լոլիկ,վարունգ,կաղամբ,ծաղկակաղամբ:Իմ տատիկը վեց հատ տարայի մեջ է դրել՝ երեքը կարմիր, երեքը՝ սպիտակ: Բայց ես չեմ սիրում թթու:

November 8

Անհատական պլան

Անուն, ազգանուն֊Հարութ Մկրտչյան

Դպրոց, դասարան- Արևմտյան դպրոց, 3-1

Երկարօրյա ծառայություն- չեմ օգտվում

Ինչպե՞ս եք գալիս դպրոց և ինչպե՞ս եք վերադառնում-բնակվում եմ դպրոցի մոտ, ծնողներիս հետ եմ գալիս և գնում տուն

Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրո՞ւմ եք- ոչ -այո

Ընտրությամբ գործունեության խումբ- երաժշտական գործունեություն

Լրացուցիչ խմբակներ/պար, լող, կարատե…/ -Կիո Կուշին կարատե, Մարտիկ ակումբ