January 31

Музыкальная канарейка

Была у моей бабушки канарейка. Бабушка её очень берегла, потому что канарейка была тоненькая, нежная – вся жёлтенькая и пела чудесно. Эта канарейка очень любила музыку, только самую хорошую. Бабушка ей всегда самые лучшие свои пластинки давала слушать. Вот как-то бабушка ушла из дому, а я позвал к себе ребят. На улице шёл дождь, нам было скучно, и мы решили устроить свой оркестр. Я взял расчёску и тонкую бумажку, сделал себе губную гармошку. А ребята – один себе стакан поставил, – ложечкой стучать, другой пустое ведро взял вместо барабана. И начали мы играть известную песенку: „Мы едем, едем, едем в далёкие края!” И совсем уже начала музыка у нас получаться, – вдруг вошла бабушка. Она улыбнулась нам, потом посмотрела на клетку и вдруг закричала:
– Ах, что вы наделали! Вы мою канарейку убили!
А мы к её клетке даже близко не подходили. Смотрим – правда, канарейка лежит на песке, глаза закрыты и ножки кверху. Бабушка сразу всех ребят выгнала и давай свою канарейку сердечными каплями поить. Канарейка ожила. Бабушка немножко успокоилась и говорит:
– Глупые какие! Разве можно при ней такой шум устраивать! Ведь у неё очень нежный слух. Это очень музыкальная птица, и она потеряла сознание от вашей ужасной музыки.

канарейка – դեղձանիկ                                    потерять сознание – գիտակցությունը կորցնել
губная гармошка – շրթհարմոն                       сердечные капли – սրտի կաթիլներ

Составьте предложения с данными словами и словосочетаниями.
Канарейка, потерять сознание, губная гармошка, расчёска, музыка, оркестр, сердечные капли.

1.У бабушки тоже есть канарейка.

2. Я внезапно потерял сознание.

У моего брата губны гормоны.

Я слушаю музыку.

Мы с девушкой собрали оркестр.

Моя бабушка пьет сердечные капли.

Это очень красивая  расчёска․
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Кто жил у бабушки?

Внук и канарейка.

2. Какая это была птичка?

Птица любила музыку.

3. Кто пришёл к мальчику в гости?

К мальчику пришли его друзья.

4. Что решили сделать ребята?

Ребята решили создать оркестр и стали громко играть.

5. На чём они играли?

Они играли в созданном ими оркестре.

6. Что закричала бабушка, когда вернулась домой?

Потому что он думал, что его канарейку убили.
Прочитайте текст вслух. Восстановите правильную последовательность пунктов плана. Перескажите текст по плану.
1. Канарейка спасена. 2. Бабушкина канарейка 3. Канарейка потеряла сознание. 4. Ребята устроили свой оркестр.

Согласны ли вы с тем, что…
1. Бабушка очень любила канарейку и давала ей слушать свои лучшие пластинки. да

2. Дети убили бабушкину канарейку. нет

3. Канарейка потеряла сознание, потому что мальчики устроили сильный шум. да
Продолжите предложения по заданному началу.
1. Бабушка очень берегла канарейку, потому чтօ он очень любил ее․ 2. Канарейка очень любила музыку, только нежный и хороший․ 3. Как-то бабушка ушла из дому, а я остался дома и пригласил друзей․ 4. Нам было скучно, и мы решили создать оркестр․ 5. И совсем уже начала музыка у нас получаться, когда бабушка вошла. 6. Бабушка сразу всех ребят выгнала и дал сердечные капли канарейке․ 7. Канарейка потеряла сознание, потому что была громкая музыка.

January 31

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

  1. Բանաստեղծության մեջ նշված բառերի համար գրեք հոմանիշ բառեր։

վերուստ-վերև

Անհուն֊Անսահման

բաշխեմ֊մատակարարե

Երկյուղ֊Վախ

փորձանքից֊Աղետ

պայծառ֊Լուսավոր

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 6 ածանցավոր բառ, դրանց արմատներով կազմեք նոր բառեր։
    Անհուն-հուն-հունար
  • անտակ-տակ-տակդիր

անծեր-ծայր-ծայրամաս

բարություն-բարի-բարեգործ

բախտավոր-բախտ-բախտաբեր

  • Ի՞նչ գանձեր մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
    Հեղինակը գանձեր ասելով նկատի ունի սերը, բարությունը և շնհորքը:

  • Կարո՞ղ  եք ասել, թե որն է հեղիանակի գանձեր հանքը։

  • Սիրտն է:

  • Ձեր կարծիքով ինչպե՞ս է հեղինակը սերն ու բարությունը բաժանում և հնարավո՞ր է, որ դրանք ավարտվեն։ Պատասխանը հիմնավորեք։

Հեղինակը տարածում էր բարությունը սիրելով:Իմ կարծիքով սերն ու բարիությունը չեն կարող վերջանալ քանի դեռ դու սիրում ես և բարի արարքներ էս անում:

  •  հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։

  • Հեղինակը նկատի ունի Աստվածին։
January 31

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որը ողողում է Անտարկտիդայի ափերը:

Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:

Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:

Համշխարհային օվկիանոսը դա աշխարհի բոլոր օվկիանոսները հավագված են մի օվկիանոսում։ Բաժանված է մասի՝ խաղաղ, Ատլանտյան, Հյուսիսայի, Հյուսիսային սառուցյալ

  1. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

Ծովը դա օվկիանոսի փոքրիկ հատված է, որոնք ներթափանցվել են ցամաքի մեջ դրանք տարբերվում են հատակի կառուցվածքով, օրինակ սև ծովը, Դեղին ծովը, Կարմիր ծովը։ Ծովածուցը Երբ ծովի մի հատված է ներթափանցվել են ցամաքի մեջ։ Օրինակ Բենգալյան ծոցը։ Նեղուցը դա րային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքնէ

  1. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

Կղզին երբ 4 կողմից շրջապատված է ջրով, իսկ թերակղզին շջապատված է ջրով 3 կողմից, թերակղզին առաջանում է ծովի մակարդակի ցածրացման հետևանքով։

  1. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը

Ջուրը տաքացնում է արևի ջերմությունը։ Աղիությունը՝35 գ աղ (35 գ/լ)

January 31

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:

Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:

Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալի մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:

Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:

Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:

Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:

Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:

Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը, որը կոչվում է ջրոլորտ: Ջրոլորտի երեք հիմնական բաղադրիչներն են՝ Համաշխարհային օվկիանոսը, ջուրը, ջրային գոլորշիները մթնոլորտում և ցամաքային ջրերը։

2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:

Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ։

4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:

Ջրի մյուս կարևոր հատկությունը  ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Ջուրը՝ սառույց, կամ գոլորշին հեղուկ դառնալիս, կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին: Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմվում է:

Ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: