Առաջադրանք, 6-րդ դաս., նոյեմբերի 17-23
Առաջադրանք 1
1.Ներկայացրու Հին աշխարհի նշանավոր արքաներից Համմուրապիին,նրա օրենքները, քո մտորումները այդ օրենքների շուրջ/գրավոր/:
Համմուրապիի օրենքները շատ դաժան էին նաև Համմուրապիի օրենքների արաջի գիրքն էր ստեխծել։
2. Սովորել պատմել:
կարող եմ
Համմուրապին (կամ Համմուրաբի) Բաբելոնի վեցերորդ թագավորն էր՝ իշխելով մ.թ.ա. 1792-1750 թվականներին։ Նա առավել հայտնի է իր օրենքների հայտնի հավաքածուով՝ Համմուրապիի օրենսգիրքով, որը համարվում է աշխարհի առաջին համակարգված օրենսգրքերից մեկը։ Այս օրենքները մշակվել են հասարակության կարգուկանոնի ամրապնդման և արդարության սկզբունքների տարածման նպատակով։ Օրենսգիրքը հայտնաբերվել է 1901 թվականին Իրանի Սուսա քաղաքում և գրված է շումերա-աքքադական սեպագրով։ Օրենսգիրքը բաղկացած է շուրջ 282 հոդվածից, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ քաղաքացիական իրավունքից մինչև քրեական արդարադատություն։ Այն գրված է շքեղ սև դիորիտե սյան վրա։
Համմուրաբի թագավորի օրենքներից հատվածներ
«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։
Այսուհետև․
- Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
- Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
- Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
- Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
- Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
- Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
- Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
- Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
- Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։
Եզրափակման մեջ ասված է․
«Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։
Համմուրապիի օրենսգիրքը
- Գտնման վայր: Օրենսգիրքը հայտնաբերվել է 1901 թվականին Իրանի Սուսա քաղաքում և գրված է շումերա-աքքադական սեպագրով։
- Կառուցվածք: Օրենսգիրքը բաղկացած է շուրջ 282 հոդվածից, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ քաղաքացիական իրավունքից մինչև քրեական արդարադատություն։ Այն գրված է շքեղ սև դիորիտե սյունի վրա։
- Հիմնական թեմաներ:
- Ընտանեկան իրավունք՝ ամուսնություն, ժառանգություն, երեխաների և կանանց իրավունքներ։
- Գույքային հարաբերություններ՝ հողերի և ունեցվածքի վաճառք ու վարձակալություն։
- Պատիժների համակարգ՝ հայտնի է իր «ակն ընդ ական» սկզբունքով (տալիոնի օրենք-Տալիոն (լատին․՝ lex talionis), հանցագործության համար հատուցում։ Հատուցման սկզբունքով («ակն ընդ ական, ատամն ընդ ատաման») պատիժ, ըստ որի հանցավորին հասցվում է այն վնասը, ինչ նա պատճառել է տուժողին։ Առավել ցայտուն արտահայտվել է Համմուրաբիի օրենքներում,):
- Առևտրի և պարտքերի համակարգում՝ նավահանգիստների, աշխատողների ու վարձու ուժի կազմակերպում։
Նպատակը
Օրենսգիրքը ներկայացնում էր թագավորի գաղափարը որպես արդարության երաշխավոր։ Համմուրապին իր օրենքների ներածության մեջ նշում է, որ դրանք մշակվել են՝
- «Թույլերին ուժեղներից պաշտպանելու համար»։
- «Բաբելոնի երկրի խաղաղությունն ու բարգավաճումը ապահովելու նպատակով»։
Տարածքային նշանակություն
Համմուրապիի օրենսգիրքը մեծ ազդեցություն է ունեցել Միջագետքի հարակից տարածքների վրա։ Այն հիմք է ծառայել հետագա օրենսդրական համակարգերի, այդ թվում՝ եբրայական և հռոմեական օրենքների զարգացման համար։
Այսօր օրենսգիրքը պահվում է Փարիզի Լուվրի թանգարանում և համարվում է համաշխարհային պատմության կարևոր ժառանգություն։
Առաջադրանք 2
1.Սովորել պատմել:
կարող եմ
2 Գրավոր ներկայացրու և հւիմնավորիր տպավորիչ հատվածը:
Իմ համար ամենա տպավորիչ հատվածը դա Համմուրապիի օրենքներն են, որովհետև իմ համար դա շատ հետաքրքիր մաս էր։
Առեղծվածային Փյունիկիան: Առաջին ծովային տերությունը:
Փյունիկեցիները, ինչպես մենք՝ հայերս աշխարհի հնագույն ժողովուրդներից էր, համաշխարհային քաղաքակրթության սկզբնավորողներից: Փյունիկիան ձգվում էր Միջերկրական ծովի արևելյան ափի երկայնքով, ընդգրկել է այժմյան Լիբանանի, Սիրիայի տարածքները: Համեմատած այդ շրջանի մեծ տերությունների ՝ Միջագետքի, Եգիպտոսի, Պարսկաստանի, Հին Հռոմի հետ, Հին Փյունիկիան զբաղեցնում էր ընդամենը մի փոքրիկ տարածք: Բայց նրա խոսքը որոշիչ էր եգիպտական քաղաքների խորշերում, Սիցիլիայի ափերին, Իսպանիայի, Հյուսիսային Աֆրիկայի հունական նավահանգիստներում … Փյունիկյան նավերը գերակշռում էին ամբողջ Միջերկրական ծովում: Փյունիկեցիները աշխարհին տվեցին այբուբեն, որը գոյություն ունեցող բոլոր գրային համակարգերի հիմքը դարձավ , առաջին կարգի ծովային նավեր և շատ ավելին …
Ո՞րն էր այս փոքրիկ ժողովրդի ուժը:
Փյունիկյան պետության բնիկների մասին ստույգ պատմությանը հայտնի չէ, ինչևէ, նրանց անմիջական նախնիները այստեղ ապրել են մ.թ.ա. III հազարամյակից: Փյունիկեցիներն իրենք իրենց համարում էին «այսինչ քաղաքի բնակիչներ»: Փյունիկյան քաղաքներում ամենահին շերտերը նշվում են մ.թ.ա. մոտ 3000 թվին: Այս ժամանակաշրջանից էլ սկսվում է քաղաքային քաղաքակրթության պատմությունը:
Դեռևս մ.թ.ա. V հազարամյակում նրանք Առաջավոր Ասիայում խոշոր քաղաքներ ու բնակավայրեր էին հիմնել, որոնցից առավել նշանավորներն են Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Բերիթը (Բեյրութ), Ակրովը: Փյունիկիայում տները սովորաբար կառուցվում էին երկհարկանի ՝ վերջին հարկում բաց կամ արգելված պատկերասրահով, որտեղ բնակվում էին տերերը: Ստորին հարկում, հաճախ քարից հատակով, որտեղ պահվում էին տարբեր պահեստավորված իրեր, ապրում էին ստրուկները:
Մի փոքր էլ Կարթագենի մասին
Կարթագենը ՝ Հյուսիսային Աֆրիկայի փյունիկյան ամենամեծ գաղութը, էլ ավելի խիտ-խիտ էր կառուցված: Ըստ հին հռոմեական պատմաբանների ՝ Կարթագենում կային հարթ տանիքներով վեց հարկանի շատ շինությունները: Շենքերն այնքան մոտիկ էին իրար, որ մ.թ.ա. 146 թ.-ին հռոմեացի զինվորները քաղաքը գրավելու ժամանակ տախտակները տանիքից տանիք էին նետում և տեղափոխվում մեկ այլ շենք:
Արտաքինից տները զարդարում էին տարբեր նախշերով : Ներսում տան երկայնքով ձգվում էր միջանցքը, որի կենրոնից դուրս էիր գալիս դեպի բակ: Բնակելի թաղամասերը գտնվում էին բակի երկու կողմերում:
Պեղումները նաև որոշակի պատկերացում են տվել փյունիկեցիներին շրջապատող կահույքի և կենցաղային իրերի մասին: Ամենայն հավանականությամբ, փյունիկեցիները օգտագործում էին ցածր սեղաններ, աթոռներ, աթոռակներ, հարթ մահճակալներ: Տանը պատվավոր տեղը զբաղեցնում էր մի մեծ փայտե սնդուկը, որտեղ պահվում էին տան հիմնական գանձերը: Նրանք, ովքեր ավելի հարուստ էին, այն ծածկում էին գորգով, իսկ աղքատները ՝ խսիրներով:
Մի փոքր էլ նորաձևության մասին
Փյունիկեցիները մինչև սրունք կրում էին լայն, երկար վերնաշապիկ, սովորաբար գոտիավորված չէին: Նրանք հագնում էին սանդալներ: Կանայք կրում էին նույն տունիկաներից, միայն ավելի կարճ, մինչև ծնկները: Ի տարբերություն տղամարդկանց, նրանք գոտի էին կապում, երբեմն նույնիսկ երկու: Թե տղամարդկանց, թե՛ կանանց հագուստը ծալքավոր էր, ասեղնագործ և բավականին գունեղ ՝ զարդարված տարբեր գույների շերտերով, այդ թվում ՝ հայտնի փյունիկյան մանուշակագույնով: Նրանք սիրում էին նաև զարդեր: Ականջօղեր, վզնոցներ, մատանիներ, ապարանջաններ: Արիստոտելը հայտնում է, որ կարթագենացի տղամարդիկ կրում էին այնքան մատանի, որքան մասնակցում էին արշավանքների: Յուրահատուկ զարդարանք էր համարվում քրի վրայի օղակները:
Փյունիկեցիների համար պարտադիր էր գլխաշորը: Կանայք սովորաբար իրենց գլխի վրա կրում էին գլխազարդ, իսկ տղամարդիկ ՝ կոնաձև կամ բարձր, առանց ծայրամասի գլանաձեւ գլխարկներ: Մինչ այժմ կարմիր գլանաձը գլխարկները, որոնք փյունիկեցիներից հետո էլ գոյատևեց երկար դարեր, շարունակում է մնալ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչների սիրված գլխարկը: Իսկ թուրքական ֆեսը պահպանում է հեռավոր անցյալի միջերկրածովյան նորաձևության հիշողությունը:
Փյունիկյան Բիբլոս քաղաքն էր Փյունիկիայի գիտության և կրթության կենտրոնը: Այնտեղ էին արտադրվում լավագույն պապիրուսներն ու տարածվում տարածաշրջանում: Շատ հնագույն լեզուներում Բիբլոս բառը հոմանիշ դարձավ գիրք բառին, որտեղից էլ գործածության մեջ մտավ Բիբլիա բառը որպես Գիրք գրոց: