ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ:
Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը: Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը: Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր:
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա:
ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ:
Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակա-
վորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ:
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես
տրվող պատվատիտղոս:
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման հա-
մակարգը:
Պրովինցիա — Նահանգ:
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար մի մյանց դեմ մարտնչող ստրուկներ: Բառացի նշանակում է «սուսերակիր»:
Հաղթակամար Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամա– րակապ դարպաս:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը:
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում:
Հռոմուլոս -Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան:
Կարթագեն- Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում:
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար: Հուլիոս Կեսար Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից:
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284-305 թթ.:
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306-337 թթ.:
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը:
Վաղ Հռոմը
Հռոմեական քաղաքակրթությունը ձևավորվել է Ապենինյան թերակղզում: Այստեղ կան ջրառատ նավարկելի գետեր, իսկ հողը բերրի է: Բարենպաստ կլիմայական և աշխարհագրական պայմանների շնորհիվ երկրագործությունը և անասնապահությունը վաղ ժամանակ ներից կարևոր տեղ ունեին բնակչության կյանքում:
Թերակղզու կենտրոնական մասում լատինական ցեղերը Ք. ա. I հազ. առաջին կեսին հիմնեցին բազմաթիվ բնակավայրեր: Դրանցից ամենախոշորը Հռոմ քաղաքն էր: Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել էր Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք. ա. 753 թ.։
Սկզբում Հռոմում գոյություն ուներ արքայական իշխանություն: Սակայն Ք. ա. VI դարի վերջերին հռոմեացիները վտարեցին վերջին արքային, և սկսվեց Հին Հռոմի պատմության հանրապետության շրջանը:
Նկարագրի՛ր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները:
Վաղ Հռոմի սոցիալական–քաղաքական կարգը
Արքայական դարաշրջանի Հռոմում (Ք. ա. VIII-VI դդ.) հիմնականում ապրում էին երեք ցեղեր` լատիններ, սաբիններ, էտրուսկներ: Նրանց տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր այն բոլոր հարցերը, որոնք հետո պետք է լուծվեին ժողովրդական ժողովում: Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև:
Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝ պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։ Պլեբեյներն ունեին մասնավոր սեփականություն, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, սակայն չէին կարող մասնակցել պետության կառավարմանը: Երկարատև պայքարից հետո Ք. ա. III դարում պլեբեյները նույնպես դարձան Հռոմի լիիրավ քաղաքացիներ: Նրանց իրավունքները հավասարեցվեցին պատրիկների իրավունքներին:
Հռոմի հանրապետությունում գոյություն ուներ ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ՝ մագիստրատուրա: Գերագույն մագիստրատները երկու կոնսուլներն էին: Նրանք ընտրվում էին մեկ տարով և ղեկավարում էին նաև բանակը: Հռոմում կարևոր պաշտոնյա էր նաև ժողովրդական տրիբունը: Նրա անձն անձեռնմխելի էր, և նա վետոյի (լատիներեն՝ արգելում եմ) իրավունք ուներ: Կարող էր արգելք/ վետո/ դնել յուրաքանչյուր որոշման կամ օրենքի նախագծի վրա:
Պետության համար արտակարգ ծանր իրավիճակներում Հռոմում 6 ամիս ժամկետով ընտրվում էր արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա՝ դիկտատոր: Նա կարող էր այդ ընթացքում կառավարել առանց հաշվի առնելու պետական մարմինների կարիքը: Մագիստրատուրաներում աշխատանքը չէր վարձատրվում, քանի որ դա համարվում էր ոչ թե աշխատանք, այլ մարդուն տրված պատվավոր գործ: Այսպիսով ՝ Ք.ա. VI-III դդ. Հռոմեական պետությունում ձևավորվեց հանրապետական ժողովրդավարական կառավարման համակարգ, որը գոյատևեց մինչև Ք. ա. I դ վերջերը:
Առաջադրանքներ
- Որտե՞ղ է ձևավորվել Հռոմեական քաղաքակրթությունը, և ինչպիսի՞ բնական պայմաններ է ունեցել այդ տարածքը։
Հռոմեական քաղաքակրթությունը ձևավորվել է Ապենինյան թերակղզում: Այստեղ կան ջրառատ նավարկելի գետեր, իսկ հողը բերրի է:
- Ովքե՞ր էին Հռոմ քաղաքի հիմնադիրները՝ ըստ ավանդության։ Ե՞րբ է այն հիմնադրվել։
Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել էր Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք. ա. 753 թ.։
- Ի՞նչ ձևով էր կառավարվում Հռոմը սկզբնական շրջանում։ Ինչպիսի՞ փոփոխություն տեղի ունեցավ Ք. ա. VI դարի վերջերին։
Սկզբում Հռոմում գոյություն ուներ արքայական իշխանություն: Սակայն Ք. ա. VI դարի վերջերին հռոմեացիները վտարեցին վերջին արքային, և սկսվեց Հին Հռոմի պատմության հանրապետության շրջանը:
- Ո՞ր երեք ցեղերն էին ապրում Հռոմում արքայական դարաշրջանի ժամանակ։ Ինչ դեր ուներ Ծերակույտը (Սենատը)։
Արքայական դարաշրջանի Հռոմում (Ք. ա. VIII-VI դդ.) հիմնականում ապրում էին երեք ցեղեր` լատիններ, սաբիններ, էտրուսկներ:
- Ովքե՞ր էին պատրիկները և պլեբեյները։ Ինչպիսի՞ տարբերություն կար նրանց իրավական կարգավիճակի միջև։
Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝ պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։ Պլեբեյներն ունեին մասնավոր սեփականություն, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, սակայն չէին կարող մասնակցել պետության կառավարմանը:
- Ի՞նչ էր մագիստրատուրան։ Ո՞վքեր էին ամենակարևոր մագիստրատները Հռոմում։
Հռոմի հանրապետությունում գոյություն ուներ ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ՝ մագիստրատուրա: Գերագույն մագիստրատները երկու կոնսուլներն էին: Նրանք ընտրվում էին մեկ տարով և ղեկավարում էին նաև բանակը:
- Ի՞նչ էր վետոյի իրավունքը։ Ո՞ր պաշտոնյան ուներ այդ իրավունքը և ինչու էր նա անձեռնմխելի։
Նրա անձն անձեռնմխելի էր, և նա վետոյի (լատիներեն՝ արգելում եմ) իրավունք ուներ: Կարող էր արգելք/ վետո/ դնել յուրաքանչյուր որոշման կամ օրենքի նախագծի վրա:
- Ո՞ր պաշտոնը էր Հռոմում ստեղծվում արտակարգ իրավիճակներում։ Ինչ իրավասություններ ուներ դիկտատորը։
Պետության համար արտակարգ ծանր իրավիճակներում Հռոմում 6 ամիս ժամկետով ընտրվում էր արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա՝ դիկտատոր: Նա կարող էր այդ ընթացքում կառավարել առանց հաշվի առնելու պետական մարմինների կարիքը:
- Ինչո՞ւ էր մագիստրատների աշխատանքը անվարձատու։ Ի՞նչ էր դա նշանակում հռոմեացիների համար։
Մագիստրատուրաներում աշխատանքը չէր վարձատրվում, քանի որ դա համարվում էր ոչ թե աշխատանք, այլ մարդուն տրված պատվավոր գործ: Այսպիսով ՝ Ք.ա. VI-III դդ. Հռոմեական պետությունում ձևավորվեց հանրապետական ժողովրդավարական կառավարման համակարգ, որը գոյատևեց մինչև Ք. ա. I դ վերջերը:
Առաջադրանք 2
Հռոմեական պետության վերելքը
Հռոմը մշտապես պատերազմներ էր մղում իր հարևանների դեմ: Այդ պատերազմների արդյունքում Ք. ա. III դարում ամբողջ թերակղզին ընկավ Հռոմի տիրապետության տակ:
Իտալիայի նվաճումից հետո Հռոմը բախվեց Միջերկրական ծովի արևմտյան մասի մեկ այլ հզոր պե տության՝ Կարթագենի հետ: Պատճառը հարուստ Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողության հաստատումն էր: Չնայած կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալի արշավանքին` երկարատև պատերազմներում հռոմեացիներին հաջողվեց հաղթել կարթագենցիներին: Նրանք նվաճեցին Կարթագեն քաղաքը և հիմնահատակ ավերեցին: Այսպիսով Հռոմեական պետությունը վերածվեց Միջերկրական ծովի արևմուտքի ամենահզոր պետության:
Լուծելով Կարթագենի խնդիրը Հռոմը սկսեց ծավալվել դեպի արևելք, որտեղ հզոր հելլենիստական պետությունները Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան պետությունները Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան տերությունն էին: Հռոմեացիները մեկը մյուսի հետևից պարտության մատնեցին Մակեդոնիային և Սելևկյան պետությանը:
Շարունակելով իրենց առաջխաղացումը՝ հռոմեացիները պատերազմներ սկսեցին նաև Պոնտոսի և Մեծ Հայքի դեմ: Դրանց արդյունքում Ք. ա. I դարում հռոմեացիների վերահսկողության տակ անցան ամբողջ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան:
Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը
Հսկայական նվաճումներին, երկիր մուտք գործող խոշոր ռազմավարին զուգահեռ Հռոմում որոշ զորավարներ և քաղաքական գործիչներ մեծ իշխանություն կենտրոնացրին իրենց ձեռքում։ Հենվելով իրենց բանակների վրա, երբեմն նրանք զավթում էին իշխանությունը: Ք.ա.60թ. երեք նշանավոր զորավարներ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին առաջին եռապետությունը: Փաստացի նրանք էին կառավարում Հռոմը: Սակայն նրանց միությունն անկայուն էր: Ք. ա. 53 թ. պարթևների դեմ ձեռնարկած պատերազմում Կրասոսի զոհվելուց հետո Պոմպեոսի և Կեսարի հարաբերությունները լարվեցին: Յուրաքանչյուրը ձգտում էր մենիշխանության:
Նրանց միջև Ք. ա. 49 թ. սկսվեց քաղաքացիական պատերազմ: Պոմպեոսը սպանվեց և Կեսարը զավթեց իշխանությունը Հռոմում: Սակայն Կեսարի հակառակորդները դավադրություն կազմակերպեցին և Ք. ա. 44 թ. Ծերակույտի դահլիճում սպանեցին նրան:
Կեսարի սպանությունից հետո՝ Ք. ա. 43 թ., ստեղծվեց երկրորդ եռապետությունը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Կեսարի ազգական Օկտավիանոսին: Հռոմում ընթացած քաղաքացիական պատերազմում հաղթեց Օկտավիանոսը: Նա սկսեց միանձնյա կառավարել: Աստիճանաբար ձևավորվեց նրա անձնիշխանությունը: Ք. ա. 27 թ. նա ստացավ պատվավոր Օգոստոս («Բարձրացյալ») մականունը: Դա ընդգծում էր Օկտավիանոսի անձը որպես պետության առաջին դեմքի: Շուտով նրան տրվեց իմպերատոր տիտղոսը, այսինք բարձրագույն զինվորական իշխանությունը: Փաստացի պետական պաշտոնների մեծ մասը պահպանվել էր, սակայն իշխանությունը ամբողջովին կենտրոնացել էր Օգոստոսի ձեռքում: Նրանով սկիզբ առավ Հռոմի պատմության մի նոր փուլ, որը ստացել է Վաղկայսրություն կամ Պրինցի
պատ անվանումը:
Ք. հ. II դարում Հռոմեական կայսրությունը հասավ իր տարածքային ամենամեծ ընդգրկմանը: Տրայանոս կայսրը գրավեց Դակիան (ներկայիս Ռումինիան) և Միջագետքը: Դա կայսրության ծավալապաշտության ավարտն էր: Դրանից հետո կայսրությունը ստիպված էր մտածել իր սահմանների պաշտպանության մասին:
Առաջադրանքներ
Ո՞ր դարում ընկավ ամբողջ Ապենինյան թերակղզին Հռոմի տիրապետության տակ։
Այդ պատերազմների արդյունքում Ք. ա. III դարում ամբողջ թերակղզին ընկավ Հռոմի տիրապետության տակ: Իտալիայի նվաճումից հետո Հռոմը բախվեց Միջերկրական ծովի արևմտյան մասի մեկ այլ հզոր պե տության՝ Կարթագենի հետ:
Ո՞ր պետության դեմ սկսեց Հռոմը պատերազմներ Սիցիլիա կղզու համար։ Ո՞ր նշանավոր զորավարն է հիշատակվում Կարթագենի կողմից։
Չնայած կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալի արշավանքին` երկարատև պատերազմներում հռոմեացիներին հաջողվեց հաղթել կարթագենցիներին: Նրանք նվաճեցին Կարթագեն քաղաքը և հիմնահատակ ավերեցին: Այսպիսով Հռոմեական պետությունը վերածվեց Միջերկրական ծովի արևմուտքի ամենահզոր պետության:
Ինչու՞ էին կարևոր Հռոմի հաղթանակները Կարթագենի նկատմամբ։ Ի՞նչ պատահեց Կարթագեն քաղաքին։
Լուծելով Կարթագենի խնդիրը Հռոմը սկսեց ծավալվել դեպի արևելք, որտեղ հզոր հելլենիստական պետությունները Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան պետությունները Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան տերությունն էին:
Ք.ա. I դարում Հռոմի վերահսկողության տակ անցան հետևյալ տարածքները. լրացրո՛ւ բացթողումները՝ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան։
Ովքե՞ր էին Հռոմի առաջին եռապետության երեք զորավարները։ Ինչպիսի՞ն էր նրանց միասնությունը։
Ք.ա.60թ. երեք նշանավոր զորավարներ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին առաջին եռապետությունը: Փաստացի նրանք էին կառավարում Հռոմը: Սակայն նրանց միությունն անկայուն էր:
Ի՞նչ պատահեց Կրասոսին և ինչ հետևանք ունեցավ դա եռապետության համար։
Ք. ա. 53 թ. պարթևների դեմ ձեռնարկած պատերազմում Կրասոսի զոհվելուց հետո Պոմպեոսի և Կեսարի հարաբերությունները լարվեցին: Յուրաքանչյուրը ձգտում էր մենիշխանության:
Ք.ա. 49 թ. Հռոմում ինչպիսի՞ պատերազմ սկսվեց և ինչպե՞ս ավարտվեց։
Նրանց միջև Ք. ա. 49 թ. սկսվեց քաղաքացիական պատերազմ: Պոմպեոսը սպանվեց և Կեսարը զավթեց իշխանությունը Հռոմում: Սակայն Կեսարի հակառակորդները դավադրություն կազմակերպեցին և Ք. ա. 44 թ. Ծերակույտի դահլիճում սպանեցին նրան:
Ով էր Օկտավիանոսը և ի՞նչ տիտղոսներ ստացավ Ք.ա. 27 թ․։ Ինչպե՞ս էր կոչվում Հռոմի այս նոր ժամանակաշրջանը։
Ք. ա. 27 թ. նա ստացավ պատվավոր Օգոստոս («Բարձրացյալ») մականունը: Դա ընդգծում էր Օկտավիանոսի անձը որպես պետության առաջին դեմքի:Շուտով նրան տրվեց իմպերատոր տիտղոսը, այսինք բարձրագույն զինվորական իշխանությունը: Փաստացի պետական պաշտոնների մեծ մասը պահպանվել էր, սակայն իշխանությունը ամբողջովին կենտրոնացել էր Օգոստոսի ձեռքում:
Ո՞ր կայսեր օրոք Հռոմեական կայսրությունը հասավ իր տարածքային ամենամեծ չափսերին։ Ի՞նչ տարածքներ գրավվեցին այդ շրջանում։
Ք. հ. II դարում Հռոմեական կայսրությունը հասավ իր տարածքային ամենամեծ ընդգրկմանը: Տրայանոս կայսրը գրավեց Դակիան (ներկայիս Ռումինիան) և Միջագետքը: Դա կայսրության ծավալապաշտության ավարտն էր: Դրանից հետո կայսրությունը ստիպված էր մտածել իր սահմանների պաշտպանության մասին: