January 17

Black bears , սև արջեր

Big strong black bears are powerful animals. Most black bears have a lovely black coat with a light brown nose. They’re a medium-sized bear that are smaller than grizzly bears but bigger than a panda bear. They have sharp claws in their paws which are great for climbing and can be found in the forests of North America Mexico and Canada. In winter black bears hibernate this is when they sleep all winter living off stored body fat from eating lots and lots. Black bears eat almost anything from berries and fruit to Salmon small animals and food they come across which means they’re omnivores like humans. 

They use their sensitive noses to smell food or other bears. Most black bears live alone which means they are solitary animals. Cute baby bears are called Cubs. They have great moms to look after them when they’re little. Aren’t black bear mums great 

 


Մեծ, ուժեղ սև արջերը հզոր կենդանիներ են: Բաց շագանակագույն քթով սև արջերի մեծ մասն ունի գեղեցիկ սև մուշտակ: Նրանք միջին չափի արջեր են: Ավելի փոքր են, քան գորշ արջերը, սակայն ավելի մեծ են քան պանդա արջերը: Նրանց թաթերն ունեն սուր ճանկեր, որոնք հիանալի օգնում են մագլցելու ժամանակ: Սև արջերին կարելի է հանդիպել Հյուսիսային Ամերիկայի, Մեքսիկայի և Կանադայի անտառներում: Ձմռանը սև արջերը քուն են մտնում՝ գոյատևելով իրենց մարմնում կուտակված ճարպի շնորհիվ: Ճարպը նրանք ձեռք են բերում շատ ու շատ սնունդ ընդունելու շնորհիվ: Սև արջերն ուտում են գրեթե ամեն ինչ: Նրանք ուտում են այն ամենը, ինչը հանդիպում է նրանց, սկսած հատապտուղներից և մրգերից, վերջացրաց սաղմոնից և մանր կենդանիներից: Սա նշանակում է, որ նրանք մարդկանց նման ամենակեր են: Նրանք իրենց զգայուն քիթն օգտագործում են սնունդ և այլ արջերին հոտոտելու համար: Սև արջերի մեծ մասն ապրում է միայնակ, ինչը նշանակում է, որ նրանք մենակյաց կենդանիներ են: Սիրունիկ, փոքրիկ արջերին անվանում են քոթոթներ: Նրանք ունեն հրաշալի մայրիկներ, որոնք փոքր ժամանակ հոգ են տանում նրանց մասին: Սև արջերը հրաշալի մայրիկներ են, այնպես չէ՞: Օ՜, դժվար է քայլել ձյան մեջ: Իսկ դու կարո՞ղ ես սողալ քոթոթի պես: