January 7

Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Ամանորին մենք զարդարում ենք մեր տունը,լիքը համով բաներ ենք պատրաստում և ամբողջ գիշերր նայում ենք ֆիլմեր։ Ամանորին Ձմեռ Պապիկը նվերներ է բերում ուղիղ ժամը 00:00―ին։ Ես միշտ տոնածառի տակ Ձմեռ Պապին թխվածքաբլիթներ եմ թողնում։

Իմ ծնողներն էլ միշտ ստացել են նվերներ Ամանորի գիշերը։ Նրանք տոնածար են դրել և զառդարել։Մայրիկս միշտ դրսում հրավառությանն է գնացել նայելու տատիկիս հետ։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

Մենք միշտ պատրաստում ենք կարկանդակ խնձորով և դարչինով։ Դա մեր ավանդական ուտեստն է այդ օրը։

Նախկինում իմ ծնողների ընտանիքներում շատ տարբեր ուտեստներ էին պատրաստում, բլինչիկ, տարբեր աղցաններ։ Մենք շատ բաներ չեն պատրաստում, միայն ինչ որ սիրում ենք ուտել։ Այս ամանոռին շատ հոթդոգներ ենք պատրաստել։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

Իմ հայրիկը մեքենաներ էր սիրում և միշտ մեքենա էր ուզում Ձմեռ Պապից, իսկ մայրիկս տիկնիկներ։ Նրանք միշտ քաղցր նվերներ էին ստանում տոպրակով։

Ես շատ լեգո եմ սիրում և միշտ լեգոներ եմ ստանում։

Ես այդպիսի տոպրակով կոնֆերներ չեմ ստանում։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

Ամանորին ես միշտ մայրիկիս հետ զարդարում եմ տունը։ Մենք բոլոր տոնածառները, զարդարանքները ինքներս ենք սարքում։

Ես միշտ պատրաստում եմ թխվածքաբլիթներ։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։

Իմ ծնողները շատ սիրում էին նաել «Մենակ տանը» ֆիլմը։ Ես էլ եմ շատ սիրու այդ ֆիլմը և մենք միշտ նայում ենք նրան միասին այդ օրերին։

7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Մենք որոշել ենք նշել այդ օրը այնպես ,ինչպես որ մեզ է դուր գալիս։ Մենք պատրաստում ենք պիցա կամ հոթդոգներ և ֆիլմեր ենք դիտում։ Ես սիրում եմ ձմեռը և չեմ ուզում , որ այդ տոնը լինի ուրիշ ժամանակ։ Շատ եմ սիրում երբ այդ օրերին ձյուն է գալիս, մենք գնում ենք ձնագնդիկ խաղալու։


Posted January 7, 2023 by harutmkrtchyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*